ԱՄՆ-ը հարվածներ Է հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում երկու օբյեկտների, որոնք օգտագործվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և իրանամետ խմբերի կողմից, հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Նախագահ Բայդենի հրամանով ԱՄՆ ուժերը ինքնապաշտպանության շրջանակներում հարված են հասցրել Սիրիայի արևմուտքում գտնվող երկու օբյեկտների, որոնք օգտագործվել են ԻՀՊԿ - ի և դրա հետ կապված խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալություն ՝ վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրին, Սիրիայում ամերիկյան F-16 կործանիչների հարվածների թիրախները եղել են զենք-զինամթերքի պահեստները։
Օսթինի պնդմամբ՝ հարվածները կապված չեն պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ և չեն նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն։ Նա դրանք անվանել է պատասխան Իրաքում և Սիրիայում ամերիկացիների դեմ հարձակումներին, որոնք սկսվել են հոկտեմբերի 17-ին, ինչի հետևանքով զոհվել Է Պենտագոնի համար աշխատող մեկ պայմանագրային զինծառայող, 21-ը՝ թեթև վնասվածքներ ստացել:
Ինչպես հայտարարել է Օսթինը, Բայդենի հրամանը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի նման հարձակումները և կպաշտպանի իրեն և իր շահերը:
«ԱՄՆ-ը հակամարտություն չի փնտրում և մտադիր չէ ներգրավվել հետագա ռազմական գործողություններում, սակայն Իրանի կողմից աջակցվող այդ հարձակումները պետք է դադարեցվեն»,- ասել է նա:
Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հոկտեմբերի 17-26-ը 16 հարձակման են ենթարկվել Իրաքում և Սիրիայում:Մինչ այդ Ջո Բայդենը նախազգուշացմամբ դիմել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը պատասխան կտա Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինծառայողների վրա հարձակումների դեպքում և կոչ է արել պատրաստ լինել դրան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան