Քանի Ալեքսան Հարությունյանը կա, «հոկտեմբերի 27»-ի գործը դեռ բացահայտման շանս ունի. Անդրանիկ Քոչարյան
«Ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար «հոկտեմբերի 27»-ը բացահայտված է։ Իրավական առումով բացահայտումներն ինչ ընթացք պետք է ունենան, խնդիրը դրա մեջ է»,- ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա լիահույս է, որ ցանկալի բացահայատումների հնարավորություն կա։
«Շատ ցանկալի վկաներ այսօր գոյություն չունեն։ Մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում։ Վկաներից Տիգրան Նազարյանը չկա, Հունանյան եղբայրների քեռին նույնպես չկա։ Վերջին հաշվով ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը։ Քանի Ալեքսան Հարությունյանը կա, գործը դեռ բացահայտման շանս ունի։ Նա այն ժամանակ կարևոր վկաներից մեկն էր»,- ասաց Ա. Քոչարյանը։
Նշենք, որ ԱԺ պատգամավորները, 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և մյուս քաղաքական գործիչների ընտանիքները հարգանքի տուրք մատուցեցին ոճրագործության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 24 տարի: Այդ օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 27-ն այսօրվա համար եղավ. Հարցում
- «Հոկտեմբերի 27»-ի կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր. Ստեփան Դեմիրճյան
- «Հոկտեմբերի 27»-ը մնում է չբացահայտված. Արամ Սարգսյան
- Գիտեք թե ես այդ վշտին չեմ դիմանում, որ ինձ չեք տեսնում. Ջհանգիրյանը՝ լրագրողներին
- Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած գործիչների հիշատակին
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ. Շարմազանով
- 2022-2023 թթ. մի քանի տասնյակ անձ է հարցաքննվել «հոկտեմբերի 27»-ի գործով. Դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան