Քաղաքական 19:52 27/10/2023 Հայաստան

Ձեր պահվածքով վերջնականապես վարկաբեկում եք ժողովրդավարություն արժեքը․ Իշխանյանը դեսպաններին

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բաց նամակ է հղել Հայստանում հավատարմագրված դեսպաններին։ Նամակում, մասնավորապես, ասվում է․

«ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանում հավատարմագրված՝
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին
Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին
Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկիին
Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին
Նիդերլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին
Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին
Բուլղարիայի դեսպան Կալին Վասիլև Անաստասովին

                                                                                                                                              
                                                                                                                                                
Մեծարգո տիկնայք և պարոնայք դեսպաններ,

Ձեզ եմ դիմում, որպես ժամանակին Ձեզանից շատերի հետ սերտորեն համագործակցող «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան, հասարակական կազմակերպության ղեկավար։ Արդյունավետ համագործակցել և իրավապաշտպանական ծրագրեր ենք իրականացրել, հատկապես ԵՄ-ի, ԵԽ ներկայացուցչության, ԱՄՆ և Չեխիայի դեսպանատների հետ։ 2010թ․ ԵՄ-ի կողմից հրավիրվեցի Հորդանան, այնտեղ ներկայացնելու մեր համատեղ ծրագրերը, որոնք ԵՄ-ն համարում էր ամենահաջողվածներից։ Մեկ առանձին ԵՄ ծրագրում, ընտրվել եմ որպես մարդու իրավունքների փորձագետ։ ԵՄ-ի պատվերով, ԵԽ-ի կողմից իրականացվող արևելյան գործընկերության անդամ երկրների դատական համակարգերի գնահատման փորձագետ եմ ընտրվել։ ԵՄ, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստանի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի շատ նախկին դեսպանների և դեսպանատների աշխատակիցների հետ  ունեցել եմ փոխադարձ վստահության և անձնական ջերմ հարաբերություններ։ ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից Հայաստան այցելած բոլոր պատվիրակությունների հետ, հանդիպումների  հրավեր էի ստանում ներկայացնելու իմ կարծիքը` Հայաստանի ժողովրդավարության, դատական համակարգի և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։

Այս ամենը տևեց մինչև 2019 թվականը։ 2019թ․ Հայաստան այցելած հերթական ԵՄ պատվիրակության  հետ հանդիպման ժամանակ, անհանգստություն հայտնեցի, նոր իշխանության կողմից դատական համակարգի և Սահմանադրական Դատարանի (ՍԴ ) դեմ կատարվող հակասահմանադրական և հակաօրինական գործողությունների հետ կապված։ Եվ ի՞նչ․․․ Զարմանալիորեն, պատվիրակության ղեկավարն ինձ հակադարձեց, ասելով, որ իրենք վստահում են նոր իշխանությանը։ Ապշեցի, հարցնելով, ի՞նչ է նշանակում, թե վստահում եք, այսինքն, դուք կո՞ղմ եք անօրինական գործողություններին: Եվ դա եղավ իմ վերջին հանդիպումը` Հայաստան ժամանած, ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԽ պատվիրակությունների հետ։

ԵՄ նախկին դեսպան Անդրեա Վիկտորինին ճանաչել եմ, դեռևս Հայաստանում  նրա Գերմանիայի դաշնության դեսպան եղած ժամանակներից։ Այն ժամանակ, նա հաճախ էր ինձ հրավիրում հանդիպման` զրուցելու Հայաստանում ժողովրդավարության մասին։ Նույն 2019թ․-ին, իմ խնդրանքով, հանդիպեցինք ԵՄ գրասենյակում։ Հանդիպմանը մանրամասն, փաստերով ներկայացրեցի, թե ինչ անօրինական միջոցներով են ջախջախում ինչպես դատական համակարգն, այնպես էլ ՍԴ-ն։
Դատական համակարգի ջախջախման, որպես օրինակներ բերեցի վարչապետ - Հատուկ քննչական կոմիտեի (ՀՔԾ) պետ - Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ գաղտնազերծված հեռախոսազրույցները, դատարանների շրջափակումը։ ՍԴ-ի հարցում՝ հակասահմանադրական օրենքների ընդունումը, ՍԴ նախագահի և նրա մերձավորների հանդեպ քաղաքա - քրեական ճնշումները։ Եվ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս արձագանքեց տիկին ԵՄ դեսպանը։ Նա ասաց, որ ՍԴ անդամներին, համաձայն սահմանադրությանը առաջադրում են ՀՀ նախագահը, կառավարությունն ու դատավորների միությունը։ Սրանով ավարտվեց  մեր վերջին, շատ բովանդակալից խոսակցությունը։
Երկար սպասելուց հետո, որոշեցի այս բաց նամակով հայտնել իմ տարակուսանքները՝ Ձեր բոլորի պահվածքի վերաբերյալ։ Նկատի ունեմ Ձեր կողմից անտեսվող՝ Հայաստանում մարդու իրավունքների հետևողականորեն խախտումները։
Որպես ուղեցույց, օգտագործենք Մարդու իրավունքների և ազատությունների Եվրոպական կոնվենցիայի հոդվածները։

Հոդված 2.  Կյանքի իրավունք
Հայաստանում, վերջին հինգ տարիներին վտանգված է կյանքի իրավունքը։
-2019թ․ Եղեգնաձոր քաղաքում, մարզպետի ներկայությամբ և հավանաբար հրահանգով, դաժան ծեծի ենթարկվեց պայմանագրային զինծառայող, փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով չորս տարի մնալով կոմայի մեջ, մահացավ։ Իսկ այդ ամենի պատասխանատու մարզպետն այսօր իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր է։

-2022թ․ անհիմն մեղադրանքով կալանավորվեց հասարակական գործիչ և ընդդիմադիր ցույցերի ակտիվ մասնակից Արմեն Գրիգորյանը, ով ուներ լուրջ առողջական խնդիրներ։ Դատարանի դահլիճում, դատաքննության ժամանակ, Արմեն Գրիգորյանի սիրտը վատացավ և նա մահացավ տեսախցիկների առջև։ Որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։
-2022թ․ Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին։ Վերջինս իր չծնված երեխայի հետ մահացավ։ Ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց։

-2022թ․ Ապարանում, իշխանության կողմնակիցները, հրազենով սպանեցին երեք երիտասարդների։ Ոչ մեկը չենթարկվեց պատասխանատվության։

-2023թ․ զորամասում, անհայտ հանգամանքներում, հրդեհի զոհեր դարձան 15 զինծառայողներ։ Չհաշված, պատերազմի հազարավոր զոհերը, խաղաղ պայմաններում զոհերի թիվը հասնում է տարեկան շուրջ 100 զինծառայողների։ Եվ ինչպես վերը նշված, բոլոր դեպքերում, նույնպես որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության։
Հոդված 3.Խոշտանգումների արգելում

Ի դեպ, այս հոդվածն այն բացառիկներից է, որ սահմանում է բացարձակ իրավունք։
Ստորև ներկայացնում եմ միայն այս՝ 2023թ․ արձանագրված դեպքերը։ Ի դեպ, Հայաստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ ոստիկանության բաժիններում բռնության են ենթարկվել փաստաբանները։

-Հունվարի 12-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում ՆԳՆ աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արման Խալապյանին, որին իր որդու վերաբերյալ գործով հրավիրվել էր բաժին։ Ըստ փաստաբան Սասուն Ռաֆայելյանի՝ իր պաշտպանյալին ծեծի են ենթարկել բաժնի պետ Մհեր Մինասյանի ներկայությամբ՝ վերջինիս աշխատասենյակում։

-Ապրիլի 10-ին ոստիկանության Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի էր ենթարկել «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրում մատուցող աշխատող, անչափահաս Արազ Ամիրյանին, ինչն ամրագրվել էր տեսախցիկներով։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ Ա․ Ղայթմազյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և դժգոհել էր, որ հյուրանոցի գիշերակացի գումարը իրենից պահանջել են նախապես։ Ծեծի տեսանյութի տարածումից հետո միայն քննչական գործողություններ են իրականացվել Արսեն Ղայթմազյանի դեմ։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում Ա․ Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ «գործուն զղջալու» հիմքով։

-Հունիսի 17-ին իր տանը խուզարկություն իրականացնելուց հետո ոստիկանության աշխատակիցները ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելյանին տեղափոխել էին Քննչական կոմիտե և խոշտանգել։ Նրա հաղորդմամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ իրեն ենթարկել են ծեծի, էլեկտրահարել են թաց մարմինը, սպառնացել դուրս նետել պատուհանից, որից հետո ոստիկանները ստիպել են փոխել արյունոտված հագուստը՝ դեպքը կոծկելու համար։ Ըստ Տ․ Առաքելյանի՝ Ա․ Քյարամյանը անձամբ սպառնացել է ընտանիքին, ասելով, որ կնոջը և երեխային այլևս չի տեսնի, իր ընտանիքը վերացնելու են։ Քննչական կոմիտեն շտապեց հերքել տեղեկությունները, հայտնելով, որ Տ․ Առաքելյանը մեղադրվում է «շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավոր տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար», առանց նշելու, թե ում։

-Փետրվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը: Ըստ վերջիններիս՝ անչափահաս պաշտպանյալի առերեսման ընթացքում վիճաբանություն էր սկսվել առերեսվող օպերլիազորի հետ, հնչել էին վիրավորանքներ։ Միջանցքում Մ․ Ավագյանը օպերլիազորից պահանջել է պարզաբանումներ, սակայն ոստիկանները նրա ձեռքերը ոլորել են ծեծի ենթարկել իրեն և Է․ Ավագյանին։ Միջադեպը դադարել էր քննիչների միջամտությունից հետո, որոնք գտնվում էին նույն շենքում։ Անչափահաս պաշտպանյալի խոսքով Էրեբունու բաժնի ոստիկանները խմբով մինչ այդ իրեն էին ծեծել՝ գլուխը ծածկելով հագուստով և ոտքերը դնելով իր գլխին։

-Հունիսի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության էր ենթարկվել  փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Ըստ Կ․ Ալավերդյանի՝ դատական նիստի ավարտից հետո փողոցում իրեն և իր պաշտպանյալին էին մոտեցել 20-ից ավելի ոստիկանության ծառայողներ՝ Երևանի տարբեր վարչություններից և պարեկային ծառայությունից, հրավիրելով ոստիկանության բաժին։  Պաշտպանյալը համաձայնել էր և նրան պարեկային մեքենայով տեղափոխել էին Կենտրոնական բաժին։ Կ․ Ալավերդյանը հետևել էր նրանց, սակայն, վերջինիս 5-10 րոպե թույլ չէին տվել մուտք գործել։ Երբ ի վերջո փաստաբանին հաջողվել էր բարձրանալ պաշտպանյալի մոտ, դռան ետևից լսել էր, թե ինչպես է նա գոռում՝ պահանջելով, որ իրեն չհարվածեն։ Մտնելով աշխատասենյակ, Կ․ Ալավերդյանը տեսել էր իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով գետնին՝ հինգ-վեց ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելիս։ Փաստաբանը փորձել էր միջամտել և կանգնել նրա և ոստիկանների  արանքում՝ պահանջելով դադարեցնել բռնությունը։ Ոստիկանները փաստաբանին ուժի կիրառմամբ հեռացրել էին, շղթայել և կիրառել արցունքաբեր գազ։ Կ․ Ալավերդյանին ձերբակալել էին և անազատության մեջ պահել 6 ժամ՝ առանց դրա մասին տեղյակ պահելու Փաստաբանների պալատի նախագահին, թեև դա ուղղակիորեն պահանջվում է օրենքով։ Ինչ վերաբերում է պաշտպանյալին՝ նրա մոտ արձանագրվել էին բազմաթիվ վնասվածքներ, վնասվել էր ականջի թմբկաթաղանթը, դեմքին առկա էին ծխախոտի այրվածքներ։

Հոդված 5.Ազատության և անձեռնմխելիության իրավունք
Սույն հոդվածը խախտվել և խախտվում է համատարած կերպով։ Հայաստանում ստեղծվեցին նոր,  անօրինական դատարաններ, այսպես կոչված, «նախաքննական» և «հակակոռուպցիոն», որոնցում, դատավորներ նշանակվեցին, վարչապետին նվիրված, ձևական իրավաբանական կրթություն ստացած անձինք։ Հաշվի առնենք նաև այն փաստը, որ օրենքով Քննչական կոմիտեն կառավարությանը կից մարմին է, գտնվում է ուղիղ վարչապետի հսկողության տակ։ Գլխավոր դատախազը, վարչապետի նախկին խորհրդականն է, ով  խորհրդական եղած ժամանակ, նույն վարչապետի ցուցումով ուղղորդում էր քննիչներին։ Եվ ահա, այդ մարմինները, վարչապետի հրահանգով քրեական գործեր են հորինում ընդդիմադիր գործիչների դեմ և նշանակված դատավորները տալիս են կալանքի որոշումներ։ Նման անօրինական ձերբակալությունների և կալանքների թվերը հասնում են հարյուրների։ Ձերբակալվում և կալանավորվում են, օրինակ՝ տեղական ընտրություններում իշխող ուժին հաղթած անձինք, ինչպես Վանաձորում, Վարդենիսում, Գորիսում։

Հոդված 6.Արդար դատավարության իրավունք
2018թ․ գաղտնազերծվեցին  վարչապետ - ՀՔԾ պետ - ԱԱԾ պետ հեռախոսազրույցները, որոնցում վարչապետը հստակ ցուցումներ է տալիս՝ իր կողմից հրահանգված և հարուցված քրեական գործերով կալանքների մասին։
2019թ․ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն հաջորդեց դատարանները շրջափակելու վարչապետի հրահանգը։ Կարճ ժամանակ անց կեղծ մեղադրանք առաջադրվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին։

2022թ․ գաղտնազերծվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյան - ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյան զրույցը, որտեղ Գագիկ Ջհանգիրյանը պարզորոշ բացահայտում է քրեական գործերի հարուցումների հրահանգավորված լինելը։
Այնուհետև, ԲԴԽ նախագահ է նշանակվում Արդարադատության նախարար, իշխող Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը։ Նրա տեղակալ Գրիգոր Մինասյանը նշանակվում է Արդարադատության նախարար։ Նրանք շարունակում են սերտորեն համագործակցել, կատարելով վարչապետի ցուցումները։ Արդարադատության նախարարը, չենթարկվող դատավորների դեմ կարգապահական գործեր է հարուցում ԲԴԽ, իսկ ԲԴԽ-ն դադարեցնում է դատավորների լիազորությունները։

2018թ․ սկսած հարյուրավոր քրեական մեղադրանքներ են առաջադրվել ընդդիմադիր գործիչներին, նրանցից շատերը ամիսներ են անցկացրել կալանքների տակ, անցել են բոլոր ողջամիտ ժամկետները և չկա որևէ դատարանի վճիռ։
Այսօր էլ, ավելի քան հիսուն քաղաքական բանտարկյալներ կան Հայաստանի բանտերում։

Հոդված 7 Պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա
Հայաստանում ընդունվեցին օրենքներ, որոնք հակասում են միջազգային օրենքներին, ինչպես ծանր վիրավորանքը, որով դատվեցին բազմաթիվ ընդդիմադիրներ։ 2022թ․ ընդունվեց  փոփոխություն,  խաղաղ հավաքների օրենքում, որը հակասում է միջազգային իրավունքին։ Այդ փոխված օրենքով կալանավորվեց ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը։

Հոդված 8 Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Բազմիցս են եղել դեպքեր, երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, առանց դատարանի որոշումների, ներխուժել են քաղաքացիների բնակարաններ։ Իշխանությանն անցանկալի պաշտոնյաներին ճնշելու նպատակով քրեական մեղադրանքներ են առաջադրվում նրանց հարազատներին, օրինակ՝  ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հարազատների, ինչպես նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջ դեմ։

Հոդված 10 Արտահայտվելու ազատություն
2018 - 2023թթ․ բազմաթիվ դեպքեր են եղել լրագրողների դեմ, ինչպես ոստիկանության, այնպես էլ իշխող ՔՊ կուսակցության անդամների կողմից ճնշումների և բռնությունների։ Այդ բազմաթիվ դեպքերով, ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին և գործիչներին կալանավորում են սոցիալական ցանցերում արված արտահայտությունների համար։

Հոդված 11 Հավաքների և միավորման ազատություն
Վերջին տարիներին, կարելի է ասել, որ հավաքների ազատության իրավունքը բացարձակ ձևով խախտվում է Հայաստանում։ Խաղաղ հավաքների ժամանակ, ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, հաճախ առանց անձնական տարբերանշանների, անհիմն ուժ և բռնություններ  են կիրառում հավաքների մասնակիցների նկատմամբ։ 2021-2023 թթ․ տեղի ունեցած հավաքների մասնակիցներին տեսախցիկների առջև ոստիկանների կողմից խմբակային ծեծի ենթարկելու տասնյակից ավելի դեպքեր են արձանագրվել։ Հարյուրավոր խաղաղ ցուցարարներ ձերբակալվում են, նրանցից շատերը կալանավորվում։ Գործերը որպես կանոն, հարուցվում են բացառապես ոստիկանների ցուցմունքներով։

Հոդված 13 Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք
Այս իրավունքը, Հայաստանի գործող դատաիրավական համակարգի պայմաններում, բացարձակապես չի կարող գործել։
Հոդված 14 Խտրականության արգելում
Հայաստանում գործում է իտալացի ֆաշիստ Բենիտո Մուսոլինիի սկզբունքը․ «Մեր ընկերներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»։
Վերը փաստեր բերեցի իշխանության ներկայացուցիչների կողմից կատարված հանցագործությունների և նրանց անպատժելիության մասին։
Սահմանափակվենք այսքանով և այլ օրինակներ չբերենք Հայաստանում աննախադեպ չափերի հասած կոռուպցիայի մասին։
Արդ, ո՞րն է պատճառը, որ, ի տարբերություն մինչ 2018թ․-ի, այլևս Դուք չեք նկատում և քննադատում մարդու իրավունքների համատարած խախտումները։

Իհարկե, ես այդքան միամիտ չեմ, որ չհասկանամ, որ Դուք ինքնուրույն չեք, այլ ներկայացնում եք Ձեզ ներկայացնող երկրների և միությունների շահերը։ Եվ, բնականաբար, Ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերն այսօր համընկնում են Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետ, այդ թվում՝ Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին հանձնելը։Այդ մասին է վկայում, 2022թ․ հոկտեմբերին, Պրահայում, Հայաստանի վարչապետի կողմից, Արցախից հրաժարման և հայ ժողովրդի շահերի դավաճանմանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և   Ձեր երկրների ղեկավարների ուրախ արձագանքն ու խրախուսանքը։ Եվ այդ է պատճառը, որ չնայած Հայաստանում ահագնացող  մարդու իրավունքների խախտումներին, Դուք ոչ միայն այդ ամենը չեք նկատում, այլև սերտորեն համագործակցում եք Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ։ ԱՄՆ, ԵՄ, Չեխիայի, Շվեդիայի դեսպանները հանդիպումներ են ունենում ՆԳՆ սադիստական հակումներ ունեցող նախարարի հետ և քննարկում հետագա համագործակցության հարցեր։ Այսինքն՝ Դուք պատրաստ եք ֆինանսավորել և համագործակցել ՆԳՆ-ի հետ ապագա խոշտանգումների, բռնությունների, խաղաղ ցուցարարների նկատմաբ ծեծի բնագավառում։ Ավելին, Ձեզանից շատերը նմանատիպ հանդիպումներ և հետագա համագործակցության հարցեր են քննարկում, դատարանների ջախջախման հեղինակներ՝ արդարադատության նախարարի և ԲԴԽ նախագահի հետ։

Ինչպես նշեցի, ես հասկանում եմ, Ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերը։ Բայց, ներեցեք․․․ այդ աստիճա՞նի, որ հրաժարվում եք, Ձեր իսկ հռչակած արժեքներից՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ։ Փաստորեն, Դուք և Ձեզ ներկայացնող երկրների ղեկավարներն ընդամենը ձևացնում եք, հռչակելով այդ արժեքները, քանի որ նույնիսկ մեղմորեն չեք քննադատում բռնապետական հակումներ ունեցող Հայաստանի վարչապետին։ Ավելին, նրա հետ ամեն հանդիպման ընթացքում Դուք նրա առջև խոնարհվում եք և ժպտալով խոստանում ավելի շատ ֆինանսական և բարոյական  աջակցության ցուցաբերում։

Ձեր երկրների պատգամավոր-ներկայացուցիչները վերջերս Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում, հոտընկայս ծափահարեցին անվերջ «ժողովրդավարություն» բառը կրկնող Հայաստանի բռնապետ - վարչապետին։ Այո՛, ժողովրդավարություն է, երբ բարձրաստիճան պաշտոնյան թքում է քաղաքացու դեմքին։Ժողովրդավարություն է, երբ քարոզարշավի ընթացքում, վարչապետը մուրճով սպառնում է ընդդիմադիրներին կամ խոստանում, ասֆալտ ուտեցնել։ Բոլոր ծափահարողները հիանալի գիտակցում են, որ վարչապետը հեռու է ժողովրդավարական արժեքներից, բայց․․․ ցինիկաբար հռհռում են հայ ժողովրդի վրա։ Ահա և Ձեզ արևմտյան արժեքներ։ Եվ հենց Դուք և Ձեր իշխանություններն են վարկաբեկում այդ արժեքները, ինչպես միջնադարում, քրիստոնեական արժեքների անվան տակ, զբաղվում էիք ինկվիզիցիայով, վհուկների որսով, խաչակրաց արշավանքներով,գաղութատիրությամբ։
Ձեր կողմից միակ հակադարձումը, կարող է լինել, այն հարցը, թե այդ դեպքում, մենք՝ հայ ժողովուրդն ինչպե՞ս է հանդուրժում նման իշխանությանը և ինչու՞ 2021թ․ նորից ընտրեց նրան։ Նախ, 2021թ․ ընտրությունների մասին։ Իսկ Ձեզ հայտնի՞ է, արդյոք, որևէ ոչ ժողովրդավարական երկիր, որտեղ ընտրություններով փոխվում է իշխանությունը, գուցե Ձեր մերձավոր գործընկեր Ադրբեջա՞նը։ Նույն Ձեր շահերից ելնելով, 2021թ․ ընտրությունների ժամանակ, Դուք և Ձեր դիտորդները «չնկատեցիք» ահռելի վարչական ռեսուրսը, քրեական հետապնդումները, զինվորականների ուղղորդված քվեարկությունը և այդ ֆարսը համարեցիք «արդար և ազատ»։ Այնուամենայնիվ, այս հարցում, Ձեզ հետ համաձայն եմ։ Նման ղեկավար ունենալ և շարունակել նրան հանդուրժել, առաջին հերթին մեր՝ հայ ժողովրդի ամոթն է և պետք չէ մեղադրել այլ երկրների։

Վերջացնելով բաց նամակն, արձանագրենք, որ Դուք, Ձեր պահվածքով վերջնականապես վարկաբեկում եք ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ, կոչվող արևմտյան արժեքները և այլևս ինչ իշխանություն էլ գա Հայաստանում, Դուք իրավունք չեք ունենալու նրանց քննադատել և նրանցից  ժողովրդավարություն պահանջել»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջաններում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}