Գիտեք թե ես այդ վշտին չեմ դիմանում, որ ինձ չեք տեսնում. Ջհանգիրյանը՝ լրագրողներին
«Ինձ համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է։ Ամեն ինչ քրեական գործի նյութերում է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ զինվորական նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։
Նա նշեց որ հիմա վերսկսվել է նախաքննությունն անջատված մասով, այսօր էլ դատախազությունը հաղորդագություն է տարածել, պետք է սպասել արդյունքների։
«Կատարվում է ակտիվ նախաքննություն։ Ինձանից որևէ տեսակետ, գնահատական, միտք, դատողություն հարցնելը սխալ կլինի, որովհետև այս կամ այն կողմից կարող են դա դիտարկել որպես միջամտության նախաքննությանը, գնահատական նախաքննությանը»,- ասաց նա։
Ջհանգիրյանը հիշեցրեց, որ անջատված մասը վերաբերում է հնարավոր օժանդակողներին, դրդիչներին, կազմակերպիչներին, այլ չբացահայտված խմբի անդամներին։
«Վստահ եմ՝ հիմա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը, նաև մեր հայաստանյան իրավիճակը նպաստավոր է, սպասենք քննության ավարտին»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ժողովրդավարության, արդարադատության մակարդակը, նա պատասխանեց. «Կարծում եմ բազմաթիվ հանցագործներ կան, որոնք դեռ նստած չեն, որոնք պետք է բանտում լինեին։ Այդպես եմ գնահատում»։
Լրագրողների շատ հարցեր մնում էին անպատասխան։
«Հոգնեցրիք ինձ»,- ասաց նա՝ լրագրողներին։
«Մենք ձեզ ամեն օր չենք տեսնում, պարոն Ջհանագիրյան»,- արձագանքեց լրագրողների մեկը։
«Ավելի լավ, գիտեք թե ես այդ վշտին չեմ դիմանում, որ ինձ չեք տեսնում»,- ասաց Ջհանգիրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած գործիչների հիշատակին
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ. Շարմազանով
- 2022-2023 թթ. մի քանի տասնյակ անձ է հարցաքննվել «հոկտեմբերի 27»-ի գործով. Դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին