Ժամանակն է, որ մեր հարևանների հետ խաղաղություն հաստատենք. Գագիկ Ջհանգիրյան
«Ցավում եմ, որ մենք չունենք Արցախը»,- Եռաբլուր» զինվորական պանեթենում ասաց ՀՀ զինվորական նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։
Հարցին՝ ինչի՞ հետևանքով չունենք, ասաց. «Ես քաղաքական վերլուծաբան չեմ»։
Նա նշեց, որ կողմ է խաղաղության ծրագիրն։
«Հիմա սերունդ է մեծացել, որի պապերը, հայրերը կռվել են, հիմա թոռներն են կռվել։ Այսինքն դուք ուզում եք, որ մեր հարևանների հետ մեր հակամարտությունը դարերով գնա՞։ Մի ինչ-որ կետի պետք է կանգ առնենք։
Այո, ժամանակն է, որ մեր հարևանների հետ խաղաղություն հաստատենք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան