ԵՄ առաջնորդները հաստատակամ են շարունակելու միջնորդական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո ԵՄ առաջնորդները հայտարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում միջնորդությունը շարունակելու մտադրության մասին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում: Մենք հաստատակամորեն մտադրված ենք առաջ մղել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն ավելի քան 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ աջակցելու կրթության հնարավորություններին
- Սուրենյանց. ԵՄ-ն ցանկություն կամ կարողություն չունի՝ Բաքվին հակել այդ հանդիպմանը
- ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են արել Ադրբեջանին ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացողների անվտանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան