Եռաբլուրում հուղարկավորություն է
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորվում է արցախցի Արտակ Իսրայելյանը։
Արտակը Սարուշենից է, զոհվել է սեպտեմբերի 19-ին։
Արտակ Իսրայելյանի տատիկը՝ Սեդա Իսրայելյանը լրագրողներին պատմեց. «Արտակը պատմության ուսուցիչ էր մեր դպրոցում։ Աշխարհազորայինների խմբում էր։ Դասերը երբ սկսվեցին, չէին թողում գնա։ Ասում էր՝ արձակուրդին կգնամ։
Սեպտեմբերի 19-ին դպրոցում էր։ Ժամը 11։30 տանը մեր գործերով էինք։ Ես հաց էի թխում։ Տեսանք դպրոցական թոռնիկներս վազելով եկան։ Ասացին՝ մեր դպրոցի տնօրենը մեզ տուն ուղարկեց, թուրքերը հարձակվում են։ Զանգեցի Արոյին, էս ինչ խաբար է, երեխաները լացելով ասում էին հարձակվել են։ Ասաց՝ չվախենաք, ականի վրա մեքենա է պայքել, մնացած թուրքերը վազելով փախնում են։
Հետո Արտակը վազելով եկավ, իսկույն շորերը փոխեց, գնաց գյուղի ներքևը, որ թուրքերը չմտնեն գյուղ։ Թուրքերն ամեն տեսակի զենք օգտագործում էին, մերոնք մենակ ատրճանակներով էին։ Թե ինչպես դիմադրեցին այդ թուրքերին 4-5 ժամ։ Արդեն իրիկնամուտին իրենց մոտից մեկը եկավ, ասաց փախեք անտառները։ Գյուղացիները իրար հետևիից փախան անտառներ։ 7 կմ քայլեցինք, հասանք այլ գյուղ։ Հետո իմացանք, որ Արտակը զոհվել է»։
Արտակն ունի երկու երեխա՝ 7 և 6 տարեկան որդի և դուստր։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն
- Արցախի Մարտունու քաղաքապետը հուղարկավորվեց «Եռաբլուրում»
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ