Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Մերձավոր Արևելքից. Լուկաշենկո
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Մերձավոր Արևելքում, եթե իսրայելապաղեստինյան ներկայիս հակամարտությունը սրվի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմ: Այն կարող է սկսվել այնտեղից: Ինչպե՞ս. Եթե նրանք (Իսրայելը և Միացյալ Նահանգները) սկսեն կռվել Իրանի հետ: Այլևս Իրանը չէ, որ նրանց քաշքշում է, այլ նրանք են սկսում քաշքշել իրանցիներին : Դե ինչ, կա՞ն փաստեր, որ Իրանը ներգրավված է դրանում (ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի տարածքի վրա): Կա՞ն փաստեր, դրեք դրանք սեղանին, կտեսնենք: Բայց ոչ ոք Իրանի դեմ որևէ փաստի հիման վրա պահանջ չի ներկայացրել»,-Լուկաշենկոյի խոսքերը փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ հակամարտող կողմերի զենքի օգտագործումը, որն արտադրվում է այս կամ այն պետությունում, ոչինչ չի ապացուցում: Այո, հրթիռները, «Շահիդ» ԱԹՍ-ները թռչում են: Ձեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներն էլ թռչում են Ուկրաինայում: Զենքի առևտուր կա: Սա վատ է, բայց՝ օրինական է: Գուցե ինչ-որ մեկը գնել է այդ հրթիռները ինչ-որ ձևով, Համասը գնել է այդ հրթիռները: Եվ ինչքան զենք է Ուկրայից ուղարկվել այնտեղ: Ցույց են տալիս ամերիկյան հրացանների համարները, դրանք բոլորը գրանցված են, նրանք եկել են Ուկրաինայից և դեռ գալիս են:
Հետևաբար, լուրջ խառնաշփոթ է: Եթե ամերիկացիներն այդ հարվածային ավիախմբերը, ավիակիրները այնտեղ բերելով, սկսեն Միջերկրական ծովից ռմբակոծել(չնայած ես չեմ կարծում, որ նրանք խելագար են), որոշ երկրներ և հատկապես Իրանը, կպատասխանի: Եվ փաստ չէ, որ ավիակիրը կարող է դիմանալ Միջերկրական ծովում, նրանք կխորտակվեն: Սա աղետ է: Հետևաբար, կան շատ բաներ, որոնք ցույց են տալիս, որ կարող է սկսվել լուրջ հակամարտություն, և միգուցե պատերազմ՝ նույնիսկ ամենալուրջ զենքի օգտագործմամբ: Ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Նույնիսկ նրանք, ովքեր այնտեղ սկսել են այս խառնաշփոթը` ամերիկացիները, նրանք չգիտեն, թե դա ինչի կհանգեցնի»,-ասել է Լուկաշենկոն և հավելել. «Բայց տեղում արաբները՝ շիաները և մյուսները զգուշացնում են նրանց: Նրանք հարվածում են Սիրիայում իրենց բազաներին և այն վյրերին, որտեղ գտնվում են ամերիկյան բազաները: Նրանք զգուշացնում են նրանց, ասելով՝ տղաներ, մենք այնպիսին չենք ինչպես առաջ էր»։
Հարակից հրապարակումներ`
- Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 7,3 հազար մարդ, որից 3038-ը՝ երեխա
- ԱՄՆ-ը հարվածներ Է հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին
- Իսրայելը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցը Ռուսաստան