Իրանը Իսրայելի քաղաքական համակարգը լիովին փլուզված է համարում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ամերիկյան Morning Edition ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը լիովին փլուզվել են, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, նրա ռազմական մեքենան է։
«Տարածաշրջանի ներսում մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի և՛ անվտանգության, և՛ քաղաքական համակարգը ամբողջությամբ փլուզվել է»,-ասել է նախարարը։
Նա հավելել է, որ Իսրայելի քաղաքացիներն այլևս չեն վստահում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, դա նրա ռազմական մեքենան է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում քննարկված թեմաների առանցքում Սյունիքն էր
- Իրանը դեմ է Հարավային Կովկասում օտար ուժերի ներկայությանը
- Իրանը Հայաստանի հետ առևտրային գործառնությունները կիրականացնի ազգային արժույթով
- Իրանը քննարկում է Գազա դեղորայք և բժշկական խումբ ուղարկելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան