Կանադայի ԱԳ նախարար. ԵՄ դիտորդական առաքելությունն ապահովում է կենսական կայունություն Հարավային Կովկասում
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցի մասին X-ի (նախկինում՝ Թվիթեր) իր էջում գրառում է կատարել։
«Այստեղ՝ Հայաստանում, մենք այցելել ենք ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ Կանադայի՝ երրորդ կողմի ներդրման շնորհիվ ԵՄ հայաստանյան առաքելությունն (EU Mission in Armenia` EUMA) աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոնիտորինգի ուղղությամբ՝ ապահովելով կենսական կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում», - գրել է Կանադայի ԱԳ նախարարը։
Մելանի Ժոլին միկրոբլոգում նաև լուսանկար է հրապարակել Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից ու գրել. «Տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովում, ժողովրդավարության ամրապնդում և հայկական ձայնի ուժեղացում՝ բոլոր հիմնական սկզբունքները, որոնք քննարկվել են քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ այստեղ՝ Հայաստանում:
Շնորհակալություն բոլորիդ ձեր խորաթափանցության, հեռանկարի և ջատագովության համար»։
Here in Armenia, we're visiting the @EUmArmenia . Bolstered through Canada's third-party contribution, the EUMA works to monitor the border between Armenia and Azerbaijan ensuring vital stability and security in South Caucasus. pic.twitter.com/F3TrGAhzTi
— Mélanie Joly (@melaniejoly) October 26, 2023
Հարակից հրապարակումներ`
- «Հիշում ենք և պահանջում». Մելանի Ժոլիի գրառումը` Ծիծեռնակաբերդ այցից հետո
- Կանադան միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ջոլի
- Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
- Կանադայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան