Հոկտեմբերի 27-ն այսօրվա համար եղավ. Հարցում
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 24 տարի է անցել։ Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում անցկացրեց՝ ինչպե՞ս ազդեց հոկտեմբերի 27-ը մեր պետության հետագա ճակատագրի վրա։
«Տեսնում ենք իրավիճակը, ոչնչի վրա չենք կարողանում կենտրոնանալ»,-ասաց հարցման մասնակից մի կին։
«Բոլոր առումներով շրջադարձային՝ դեպի վատը։ Հայաստանը կորցրեց զարգացման բոլոր ազգային հեռանկարները, վերածվեց օտար պետությունների կողմից կառավարվող մարմնի, որի արդյունքը մի ամիս առաջ մենք տեսանք Արցախում։ Փաստն այն է, որ այսօր Արցախը չկա, Հորադիզից ինչև Մեղրի հանձնված է. շերտ-շերտ, էտապ առ էտապ ծրագիրն իրականացվեց»,-ասաց աշխարհաքաղաքական հարցերի փորձագետ ներկայացած Արայիկ Սարգսյանը։
Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն էլ չկարողացան պատասխանել հարցին՝ ասելով, որ դեռ իրենց հետ կատարվածից ուշքի չեն եկել.
«Ես գիտեմ, որ հայ ժողովրդի համար դա խայտառակություն էր, ուրիշ ոչ մի բան, մեր խելոք ղեկավարությանը մեջտեղից հանեցին, որ էս օրին հասնենք, էս օրվա համար էդ 27-ը եղավ»,-ասաց արցախցի կինը։
«Սարսափելի»,-մեկ բառով բնորոշեց մեկ այլ քաղաքացի։
Հարցվածներից շատերի կարծիքով այդ օրը «կործանվեց» Հայաստանը.
«Կործանվեց հոկտեմբերի 27-ից հետո, այն ինչ հիմա մենք ունենք, դրա հետևանքն է»։
«Շատ մեծ, բացասական ազդեցություն։ Գլխատվեց մի ամբողջ պետական մեքենա, վերնախավ։ Կարեն Սերոբիչը…հսկա գիգանտ, ուրիշ մարդ էր նա, չկա նրա պես»,-ցավով ասաց քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- «Հոկտեմբերի 27»-ը մնում է չբացահայտված. Արամ Սարգսյան
- Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած գործիչների հիշատակին
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ. Շարմազանով
- 2022-2023 թթ. մի քանի տասնյակ անձ է հարցաքննվել «հոկտեմբերի 27»-ի գործով. Դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները