«Հրապարակ». Որոշում է կայացվել, որ ՔՊ-ականները հնարավորինս զուսպ և համեստ կենցաղ պետք է վարեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հեղափոխականների արագ հարստանալու, նրանց ցոփ ու շվայտ կյանքի մասին խոսակցությունների աճին զուգահեռ, իշխանության ամենավերին մակարդակում որոշում է կայացվել, որ ՔՊ-ականները հնարավորինս զուսպ և համեստ կենցաղ պետք է վարեն:
Մասնավորապես, հրահանգ է եղել երկրից մեկնելիս այլևս օդանավերի բիզնես դասից չօգտվել, այլ՝ էկոնոմ դասից։ Այս անհարմարություններից նեղված՝ իշխանական որոշ շրջանակներում որոշել են վրեժխնդիր լինել ունևոր խավից՝ բիզնես դասից օգտվողներից՝ հրապարակել քիչ թե շատ հանրային ճանաչում ունեցող մարդկանց և թիրախավորել նրանց։
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հիմա թիրախում հատկապես արցախցիներն են՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, որոնք կարող են համարձակվել ինքնաթիռ նստել և որևէ երկիր մեկնել։ Առհասարակ` օդանավակայանում և օդանավերում հայտնի անձանց նկարելու և սոցցանցերում` մեղադրական ստատուսներով, տարածելու ավանդույթը ՔՊ-ական դարաշրջանում ներդրվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում