Մեն նահանգում հրաձգության մեջ կասկածվողը մահվանից առաջ գրություն է թողել
Լյուիսթոնում (Մեն նահանգ) հրաձգության մեջ կասկածվողը մահվանից առաջ գրություն է թողել, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «ABC» հեռուստաընկերությանը։
Ըստ աղբյուրի՝ կասկածյալ Ռոբերտ Քարդի տանը հայտնաբերվել է ինքնասպանության մասին գրություն՝ ուղղված որդուն։ Դրանում Քարդը ոչինչ չի հայտնել իր դրդապատճառների մասին։
Ինչպես հայտնել է նահանգի նահանգապետ Ջանեթ Միլսը, հոկտեմբերի 25-ին (Մոսկվայի ժամանակով հոկտեմբերի 26-ին) Լյուիսթոնում 18 մարդ է զոհվել, ևս 13-ը վիրավորվել։ Կասկածյալը 40-ամյա Քարդն է, ով հրազենի հրահանգիչ է։ Ոստիկանության տվյալներով՝ նա հոգեկան խնդիրներ ուներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին 22 զոհի և 60 վիրավորի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Լյուիսթոնում տեղի ունեցած հրաձգությունը զոհերի թվով ԱՄՆ-ում 2023 թ-ին դարձել է ամենամեծ միջադեպը
- Զանգվածային հրաձգություն ԱՄՆ Լյուիսթոն քաղաքում․ կա 22 զոհ, 60 վիրավոր