Միյատովիչ. Ղարաբաղի հայերի համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր
«Մարդու իրավունքների խախտումները դարձյալ նշանավորվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության վերջում ղարաբաղյան տարածաշրջանում և դրա շուրջ: Մարդու իրավունքների լիակատար հարգանքը և միջազգային չափանիշների խստիվ պահպանումը պետք է այժմ դրվեն երկու երկրների միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհի կենտրոնում»,- ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։
Նա հոկտեմբերի 16- 23-ն այցելել է Հայաստան, Ադրբեջան ու Ադրբեջանի կողմից օկուպացրած Արցախ։ Այցի ավարտին հանդես է եկել հայտարարությամբ։
ԵԽ-ից մանրամասնում են, այցի պատճառ է դարձել սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 100. 600 արցախցիների զանգվածային տեղահանումը, որը հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Դրանց հետևանքով Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վրա լիակատար վերահսկողություն ստացավ, իսկ դրան նախորդել էր Լաչինի միջանցքի արգելափակումն ու իննամսյա շրջափակումը՝ մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգառեսուրսների հասանելիության երկարատև խափանումներով ուղեկցված։
«Նրանք հայտնվեցին լքված՝ առանց որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների։ Նրանց համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»,- ասել է հանձնակատարը:
Նշվում է, որ Հայաստան այցի ընթացքում Միյատովիչը հանդիպել է պաշտոնյաների, այցելել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր ու Աղավնաձոր համայնքներ, որտեղ տեղակայվել են Արցախից բռնի տեցահանված մարդիկ։ Հանձնակատարը զրուցել է արցախցիների հետ, այդ թվում ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցողների, հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
Նա կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք աջակցություն ցուցաբերել՝ ապահովելու անհրաժեշտ աջակցություն՝ արձագանքելու վերջերս Հայաստան տեղահանված անձանց կարիքներին, հատկապես միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: Այս առումով առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել խոցելի խմբերի կարիքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին