Ուկրաինան հուլիսին ստացել է Թուրքիայում արտադրված կասետային զինամթերք
Ուկրաինան հուլիսին ստացել է թուրքական արտադրության կասետային զինամթերք, նախկինում հայտնի էր միայն ԱՄՆ-ից մատակարարումների մասին։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defense One պորտալը՝ հղում անելով ուկրաինական ներմուծման տվյալներին, որոնք հավաքագրել է Import Genius համակարգը։
Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 31-ին Ուկրաինա է ժամանել M483A1 կասետային զինամթերքի 18 խմբաքանակ՝ թուրքական մակնշմամբ։ Ստացված 155 մմ արկերից յուրաքանչյուրը պարունակում է 88 ենթապարկուճներ, որոնք թույլ են տալիս խոցել ավելի մեծ տարածք, քան ստանդարտ զինամթերքը։ Կիևը Միացյալ Նահանգներից կասետային զինամթերք ստացավ նմանատիպ զինատեսակների առաքումը սկսելուց ընդամենը շաբաթներ անց:
Հրապարակմանը չի հաջողվել պարզել, թե արդյոք Թուրքիայի իշխանությունները կապ ունեն Ուկրաինա կասետային զինամթերք ուղարկելու որոշման մեջ։ Ուկրաինական ներմուծման փաստաթղթերում նշված է ոչ թե Թուրքիան որպես բեռների ուղարկող, այլ ռումինական Romtehnica առևտրային ընկերությունը, որը պատկանում է Ռումինիայի պաշտպանության նախարարությանը։
Defense One-ի հաշվարկներով՝ Ուկրաինան գնել է 6074 արկ՝ յուրաքանչյուրը 2972 դոլար արժողությամբ։ Զինամթերքն արտադրվել է 1994-ից 2022 թվականներին և կատարելագործվել՝ նախքան Ուկրաինա ուղարկելը։ Forecast International պաշտպանական հետազոտական և խորհրդատվական ընկերության վերլուծաբանը հրապարակմանը հայտնել է, որ հաշվի առնելով զինամթերքի արտադրության ժամկետը, Կիևը կարող է այն գնել 25% զեղչով:
Ե՛վ Թուրքիան, և՛ Ուկրաինան ավելի վաղ հերքում էին, որ թուրքական կասետային զինամթերք է մատակարարվում Ուկրաինային։ Նման առաքումների մասին հունվարին գրել էր Foreign Policy ամսագիրը։ Նյութում նշվում էր, որ Թուրքիան Ուկրաինային նման զինամթերք է մատակարարում 2022 թվականի վերջից։ Defense One-ը նշում է, որ տվյալների բազան պարունակում է տեղեկատվություն միայն հուլիսյան առաքումների մասին, ինչը ենթադրում է, որ Foreign Policy-ի կողմից հիշատակված զինամթերքը փոխանցվել է այլ միջոցներով կամ առկա տվյալները թերի են։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի կողմից կասետային զինամթերքով գնդակոծվել է Կուրսկի Ռիլսկ քաղաքը
- Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին
- Թուրքիան Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան