Սամցխե-Ջավախքում նոր հիդրոէլեկտրակայաններ կկառուցվեն
Վրաստանում մի քանի նոր էլեկտրակայաններ կկառուցվեն՝ Սամցխե-Ջավախքի, Կախեթիի, Շիդա Քարթլիի և Իմերեթիի շրջաններում։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։
Խոսքը 5 հիդրոէլեկտրակայանների և ևս 3 հողմակայանների մասին է։ Դրանց ընդհանուր հզորությունը կգերազանցի 250 Մվտ-ը։ Արդեն քննարկվում են շուրջ 400 000 000 դոլլարի ներդրումային պայմանագրեր։
Փաստաթղթերի ստորագրումից հետո կսկսվի տեխնիկատնտեսական հիմնական նախագծումը։
Նշվում է, որ Եվրոպայում վրացական հիդրոէլեկտրակայաններն ընկալվում են որպես էժան էլեկտրաէներգիայի աղբյուր։ Նույնիսկ Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագիծ կա, որը Կովկասի ափերից հասնում է Ռումինիա և հաջորդը կհասնի Հունգարիա։
Համապատասխանաբար, հետևելով նման աճող պահանջարկին՝ Թբիլիսին նախատեսում է զարգացնել իր էներգետիկ ներուժը։ Եվ Թբիլիսին ծրագրում է առաջիկա երեք տարիների ընթացքում ներգրավել մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ և կառուցել մոտ 1500 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ։
Եվրոպացիներին հատկապես տպավորում է այն փաստը, որ վրացական էլեկտրակայանները վառելիք չեն օգտագործում և օդային արտանետումներ չեն ունենում։