Եթե մահացած երեխայի շրջապատում կարմրուկի դեմ պատվաստված լինեին՝ չէին վարակի նրան. Սվետլանա Գրիգորյան
«Վերջերս ունեցանք ցավալի դեպք, չպատվաստված երեխայի մոտ գրանցվեց մահ կարմրուկից, ով ուներ նաև ուղեկցող հիվանդություններ»,-ասուլիսում հայտնեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ եթե մահացածի շրջապատում գտնվողները լինեին պատվաստված, ապա չէին վարակվի և վիրուսը չէին փոխանցի պատվաստման ոչ ենթակա երեխային:
«2007 թվականից Հայաստնաը համարվում է կարմրուկից էլիմինացված երկիր, այսինքը՝ կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվում և այն պատվաստումների շնորհիվ է»,-տեղեկացրեց կենտրոնի բաժնի պետը:
Սվետլանա Գրիգորյանն արձանագրեց, որ ամեն տարի Հայաստանում գրանցվում են կարմրուկի բերովի դեպքեր, որոնք տեղային բռնկումների պատճառ են դառնում՝ վարակելով հիմնականում չպատվաստված, կամ թերի պատվաստված մարդկանց:
«2023 թվականի կարմրուկի բռնկման պատճառն էլ բերովի դեպքն է, որի արդյունքում մարտ ամսից արդեն ունենք 471 հաստատված դեպք, որի 93%-ը չպատվաստված և թերի պատվաստված անձինք են և հիվանդացածների գերակշիռ մասը՝70%-ը երեխաներ են»,-հայտնեց համաճարակաբանը և բացատրեց, որ կարմրուկի վիրուսն ունի յուրահատկություն՝ գտնում է այն անձանց ովքեր պատվաստված չեն, վարակելիությունը բարձր է և վարակվածի հետ շփվող 10 անձից 9-ը ակրող են հիվանդանալ:
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում կարմրուկի, կարմրախտի խոզուկի եռավալենտ պատվաստումներ են իրականացվում 12 ամսական և 4-6 տարեկան երեխաների համար:
«Կարմրուկը բավական ծանր ընթացող հիվանդությւոն է՝ իր բարդություններով, որը կարող է լինել թոքաբորդ, պանենցեֆալիտ, որն ավարտվում է մահվան ելքով, կարող է առաջացնել խլության, կուրության բարդություններ և շատ տարածված բարդություններից է իմունային ամնեզիան, երբ ջնջվում է մարդու՝ նախկինում ունեցած իմունիտետը, որի վերականգնման համար 36 ամիս է անհրաժեշտ»,-նշեց Սվետլանա Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ սեպտեմբերի 12-ից Հայաստան է ներկրվել սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են դրանց բավարար քանակով:
Գրիգորյանի խոսքով՝ պատվաստանյութերն անհրաժեշտ է ռիսկի խմբերի համար՝ երեխաների, հղիների, 65 և բարձր տարիքի մարդկանց, փակ կոլեկտիվում գտնվող և սպասարկող անձնակազմերը և քրոնիկ հիվնդություներ ունեցողները և բուժաշխատողները:
Նա նաև տեղեկացրեց, որ պատվաստումներն անվճար են՝ նաև օտարերկրյա քաղաքացիների համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան