«Հոկտեմբերի 27»-ի կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր. Ստեփան Դեմիրճյան
«Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ «հոկտեմբերի 27»-ի գործն առ այօր լիարժեք բացահայտված չէ»,- ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։
Նրա խոսքով, քչերն են հավատում, որ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել։
«Այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի դեռ ընթանում է քննություն։
Իմ գնահատականը հայտնի է՝ «հոկտեմբերի 27»-ը ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը։ «Հոկտեմբերի 27»-ի կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր»,- ասաց նա։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 24 տարի: Այդ օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 27-ն այսօրվա համար եղավ. Հարցում
- Շատերը գիտեն՝ ինչպես էր Վազգեն Սարգսյանը վերաբերվել Նիկոլ Փաշինյանին. Մամիջանյան
- «Հոկտեմբերի 27»-ը մնում է չբացահայտված. Արամ Սարգսյան
- Գիտեք թե ես այդ վշտին չեմ դիմանում, որ ինձ չեք տեսնում. Ջհանգիրյանը՝ լրագրողներին
- Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած գործիչների հիշատակին
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ. Շարմազանով
- 2022-2023 թթ. մի քանի տասնյակ անձ է հարցաքննվել «հոկտեմբերի 27»-ի գործով. Դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին