Թբիլիսիում Փաշինյանի ու Ասադովի հանդիպումը տևել է մի քանի ժամ
Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Հանդիպումն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները մի քանի ժամ դեմ առ դեմ քննարկել են երկու երկրների միջև հակամարտությունը։
Վրաստանի վարչապետի աշխատակազմից էլ հայտնում են, որ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է գալա ընթրիք։
Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ աշխարհի շուրջ 60 երկրներից։
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը
- Փաշինյանը հրապարակել է խաղաղության երկու սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ
- Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին