Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած գործիչների հիշատակին
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 24 տարի: Այդ օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ. Շարմազանով
- 2022-2023 թթ. մի քանի տասնյակ անձ է հարցաքննվել «հոկտեմբերի 27»-ի գործով. Դատախազություն