Ադրբեջանից արձագանքել են Ֆրանսիաի մշակույթի նախարարի՝ Երևանում արած հայտարարություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում արած հայտարարություններին։ Մասնավորապես Ֆրանսիայի մշակույթի նախարարն ասել էր, որ Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ նույնականացնել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազա այն ամեն մասին, ինչ մնացել է և ինչ վիճակում են գտնվում մշակութային հուշաձանները, ինչպես նաև՝ միջազգայն հարթակներում բարձրաձայնելու է Լեռնային Ղարաբաղում գտնող վտանգված մշակութային ժառանգության պահպանության հարցը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը քաջ գիտակցում է իր տարածքում գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները։
«Ֆրանսիան, որպես այլ ազգերին պատկանող պատմամշակութային արժեքները բռնագրաված երկիր, բարոյական իրավունք չունի նման պահանջներ ներկայացնելու»,- նշել է նա։
Հաջիզադեի խոսքով, Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը, «անկախ ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից, մարմնավորում է ադրբեջանական ժողովրդի մշակութային բազմազանությունը, որը Ադրբեջանը գնահատում և պաշտպանում է»։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել նման սադրիչ հայտարարությունները»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Հաջիզադեն։
Հարակից հրապարակումներ`
- Բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Արցախի տարածքում. Ժաննա Անդրեասյան
- Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org
- Թալիշի շրջակայքում գտնվող Մելիք Բեգլարյանների ամրոց-ապարանքը՝ ավերման եզրին. monumentwatch.org
- «Տուղ» պետական արգելոց ստեղծելու Ալիևի հրամանը ազդարարում է հայկական մշակութային ժառանգության այլափոխումների և ավերումների նոր շրջանը. monumentwatch.org