«Հոկտեմբերի 27»-ը մնում է չբացահայտված. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «հոկտեմբերի 27»-ի գործով անցած տարի երկու անգամ կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։
«Բավականին երկար, հոգնեցուցիչ հարցաքնություն էր։ Դրանից հետո այևս ինձ չեն կանչել, որովհետև գործի հետ կապված որևէ նոր բան իմ ասելիքում չկար, առավել ևս որ կային հին ցուցմունքները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։
Նա կարծում եմ, որ «հոկտեմբերի 27»-ի բացահայտման խնդիրը հիմնականում ազգային անվտանգության դաշտում է. «Կարծում եմ՝ այդ մարմինն է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ՝ հաստատել կամ հերքել՝ կա՞ արտաքին քաղաքական հետք, թե՞ ոչ։ Իսկ քանի որ դա ոչ հասատատված է, ոչ հերքված է, այդ վարկածը մնում է օդի մեջ և հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված»։
Ա. Սարգսյանի կարծիքով, յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ, իր ներսում «հոկտեմբերի 27»-ն ինչ-որ առումով բացահայտել է, ունի իր սեփական մոտեցումները։
«Կարծում եմ՝ արդարությունը, արդարադատությունը հենց այդ իմաստն էլ ունի, որ հանրությանը համոզի, որ քո մոտեցումները կամ ճիշտ էին, կամ սխալ։ Ցավոք, մեր արդարադատությունն առ այսօր դա չի արել։ Շատ կուզեմ մենք դառնանք այնպիսի պետություն, որի արդարադատությունը կարողանա նման դժվար գործը, որն իմ կարծիքով միանշանակ արտաքին քաղաքական հետք ունի, որի բաց թողած փամփուշտն առ այսօր սլանում է Սյունիքի ուղղությամբ, բացահայտվի»,- ասաց Ա. Սարգսյանը։
Ա.Սարգսյանը նաև նշեց, որ գրեթե ամեն շաբաթ գնում է սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ.«Բոլոր հիշատակի օրերին էլ եկել եմ։ Կոտրված սրտով եմ գալիս։ Գուցե, իրավունք ունեն ինձ մեղադրելու, գուցե նաև իմ մեղքի բաժինն էլ ունեմ։ Ես որևէ մեկի կողքին չեմ կանգնել։ Ես կանգնում եմ Հայաստանի պետության և պետականության կողքին։ Իսկ այդ պետությունն ու պետականությունը պահանջում են, որ Հայաստանի ներսից չլինեն խժդժություններ։
Վազգենի մասով ինձ մեղադրողները թող ինձ ասեն, թե իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր «հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, երբ 5000 դրամով գնահատում էին հայ մարդու գինն ու արժեքը ու սպանում նրա հոգին այս երկրում, ... Այդ մարդիկ եթե իմ կողքին են եղել ու ինձ մեղադրում եմ, ուրեմն մեղադրելու տեղ ունեն, իսկ եթե իմ կողքին չեն եղել, ես իմ ուժերի չափով պայքարել եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Գիտեք թե ես այդ վշտին չեմ դիմանում, որ ինձ չեք տեսնում. Ջհանգիրյանը՝ լրագրողներին
- Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած գործիչների հիշատակին
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ. Շարմազանով
- 2022-2023 թթ. մի քանի տասնյակ անձ է հարցաքննվել «հոկտեմբերի 27»-ի գործով. Դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան