Արցախը վերամիավորվեց
2020-ին մենք կորցրեցինք Արցախի Հանրապետության... չգիտեմ որ տոկոսը, Փաշինյանի նվիրածի հետ՝ 75-80 տոկոսը։ Որդիների, հայրերի քույրերի, մայրերի արյունով, կյանքով, նպատակներով, նվիրումով, անձնազոհությամբ շաղախված Հայրենիքի անչափելի մասը։
Ինչու՞ դա հնարավոր եղավ։
Որտեղից եկավ այս հնազանդությունը փաշինյանյան Մարդասպանությանը։ Որտեղից այս օտարածին, դավաճան իշխանությունը, որի քայլերը դեռ անհասկանալի ու անսպասելի են մեզ։
Չէ, ամբողջությունը գիտենք՝ հայրենադավություն, բայց քայլերը...;
Ինչու կապիտուլյացիայից հետո համաձայնեցինք հանձնել ու դատարկել ինչ դեռ մերն էր։ Վա՞խը։ Անելանելիությու՞նը։ Մնացած որդիներին ու հայրերին ողջ պահելու ցանկությու՞նը։ Ի՞նչ է փոխվել առաջին Արցախյանից մինչ այս Պատերազմը։ Այնպես չէ, որ այն ժամանակ զենքը շատ էր... Գուցե ռազմավար-ստրատեգնե՞ր ունեինք։
Ես չեմ հասկանում, այս հարցերը ամեն օր տալիս եմ ու տալիս։
Ինչպես հանկարծ այնքան բենզին հայտնվեց, որ չկար հղիներին հիվանդանոց հասցնելու համար։ Ինչու այդ բենզինը հետո այդպես պայթեց մի սիգարետից։ Ինչ տեսան արցախահայերը, ինչ են արել ադրբեջանցիները, որ մնաց չհրապարակված կամ ընդամենը մի թեթև ակնարկած ՄԻՊ կողմից։ Ինչ էր եղել, որ մի ամբողջ Հանրապետություն ելավ ու գնաց իր հողից։
Հա, հասկանում եմ՝ կա մարդ, որ ընտանիքն առնում ու գնում է երկրից՝ ապահով ապրելու։ Գուցե ամբողջ աշխարհը՞ պիտի այդպես անի՝ տոմսեր գնա այնստեղ այնտեղ ու «խաղաղություն հաստատի»։ Ինչու պիտի ոմանք ապրեն իրենց ընտանիքների հետ, մյուսները զոհեն իրենց ընտանիքը Հայրենյաց կռվում։
Ու մի օր, երբ ինքնաթիռներ չթռնեն, բոլորս կմնանք մեր պաթոսի ու Հայրենիքի սիրո արանքում։ Նիկոլականները՝ իրենց խաղաղությունը բռերում, մյուսներս՝ ... ինչո՞վ։
Չեմ մեղադրում, քավ լիցի, ոչ իրավունք ունեմ, ոչ հնարավորություն։ Ուզում եմ հասկանալ՝ Հայրենիքից առաջ մենք ինչ-որ շատ կարևոր բան ենք կորցրել, որի հետևանքով էլ մնացածի կորուստը հնարավոր եղավ։
Ինչը՞։
Արցախի կորստի հետ մենք հասկացանք, որ կարցրել ենք մեր մարդկայնությունից ինչ-որ կարևոր հատված։ Նույնիսկ, եթե հարց ենք տալիս դրսում կամ մտքում՝ ի՞նչ կարող էի էլ անել, որ չեմ արել բայց...
Ինչ։
Մի սփոփանք կա միայն այս անընդհատ կորստի մեջ. Արցախս՝ միայնակ, լքված, թշնամու երախին հանձնված, լուռ ու չգիտեմ՝ մեղադրո՞ղ... վերամիավորվեց ինքն իր հետ։ Թեկուզ՝ Ադրբեջանով շրջապատված։
Ա.Ո.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան