Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 7,3 հազար մարդ, որից 3038-ը՝ երեխա
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7,3 հազարը, տուժել է գրեթե 19 հազար մարդ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել Է Գազայի առողջապահության նախարարությունը:
«Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի դեմ Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 7326-ի, այդ թվում՝ 3038 երեխա, 1726 կին և 414 տարեց, ևս 18 967 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել», - ասված է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Բացի այդ, զանգվածային հրթիռային հարվածներից հետո կազմակերպության զինյալները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Գազայում բժիշկները ստիպված են վիրահատություններ իրականացնել առանց անզգայացման
- Գազայի հիվանդանոցները հայտնվել են խավարի մեջ՝ Իսրայելի կողմից վառելիքի ներկրման արգելքի պատճառով
- Իսրայելի պաշտպանության բանակը նշել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու պայմանը
- Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հարվածներից 30 մարդ Է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան