Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացված բոլոր16 պացիենտները 0-4 տարեկան են. Եվգենյա Խաչատրյանը
«Արդեն երկու շաբաթ է Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակի սեզոնում և ունենք հիվանդացության աճ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ աճը գրանցվել է Երևանում և բոլոր մարզերում:
«Նախորդ շաբաթվա համեմատ 1.1 անգամ աճ ունենք, իսկ այս ժմանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.5 անգամ աճ է գրանցել»,- ասաց Եվգենյա Խարատրյանը և տեղեկացրեց, որ վարակման դեպքերը հիմնականում արձանագրվում է մինչև 18 տարեկանների մոտ, որն ամբողջ հիվանդացության դեպքերի 70% է կազմում, իսկ նրանց 50%-ը 0-4 տարեկան երեխաներն են:
Բժիշկ-համաճարակաբանը հայտնեց, որ շտապօգնության կանչերի գրեթե 12 %-ը պայմանավորված են սուր-շնչառական վարակներով, իսկ ըստ ԱՆ դիտարկումների հոկտեմբերի 26-ի դրության ՀՀ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիատալացված 500 պացիենտ կա, որի գրեթե 90%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները:
Նա շեշտեց, որ այդ ցուցանիշը խոսում է բուժհիմնարկների համապատասխան բաժինների ծանրաբեռնվածության մասին:
«16 հիվանդ հոսպտալացված է վերակենդանացման բաժանմունքներ, բոլորն էլ 0-4 տարեկան երեխաներն են»,-տեղեկացրեց Եվգենյա Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Սուր շնչառական հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 1․3 անգամ
- Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն
- Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք եղանակներին ակտիվանում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան