Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի 150 քրդաբնակ շրջան
Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը (HRW) Թուրքիայի մայրքաղաք Անկարայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի քրդաբնակ շրջանների ուղղությամբ իրականացված հարձակումների վերաբերյալ զեկույց է պատրաստել։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, զեկույցի համաձայն՝ Թուրքիան հրթիռակոծել է 150 շրջան, իսկ հոկտեմբերի 5-ից ի վեր դադարեցրել Սիրիայի հյուսիսում և արևմուքտում գտնվող քրդաբնակ տարածնքեր ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։
Նշվում է նաև, որ հարձակումների հետևանքով ընդհանուր առմամբ շարքից հանվել է 18 ջրային կայան։
Զեկույցի մեջ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ նման քայլերի հետևանքով տնտեսական վատ դրությանը զուգահեռ մարդիկ ստիպված են եղել գնել խմելու ջուր։