Երևանում լույս աշխարհ են եկել Շուշիի վերջին քաղաքապետի զույգ թոռնիկները
Շենգավիթ ԲԿ-ում լույս աշխարհ են եկել Շուշիի վերջին քաղաքապետի՝ Արծվիկ Սարգսյանի զույգ թոռնիկները՝ Արտյոմն ու Արամը։
«Երեխաների ծնունդը մեզ ուրախացրեց, մեր սրտերը լենացրեց»,-Կենտրոն հեռուստաընկերությանը պատմել է երկվորյակների հայրը։
44-օրյա պատերազմից հետո շուշեցի տղամարդը հաստատվել էր Հայաստանում, հետո վերադարձավ Ստեփանակերտ ու ընտանիք կազմեց։
«Պատերազմող երկրում երազանքներ չեն լինում»,-ասում է հայրը։
Մայրը՝ Մերին հղիության գրեթե ողջ ընթացն անցկացրել է Արցախում՝ շրջափակման պայմաններում, երբ չկային սնունդ, անհրաժեշտ վիտամիններ։
Գաղթի ճանապարհը 18-19 ժամ է տևել, կինը ցավեր ուներ։
«Երբ ցավերը շատացաբ, մի թղթի վրա գրեցի՝ «հղի», պարզեցի մեքենայից դուրս, որ ճամփա տան։ Մարդկանց բացատրեցի, որ էս իրավիճակն է, խնդրում եմ ձեզ՝ ճանապարհ տաք, որ կարողանանք գոնե Գորիս հասնենք։ Աստծո աջը մեր գլխավերևում մենք եկել ենք, կարծես մեզ նշան եկավ աստծո կողմից, մի աղավնի եկավ ու նստեղ մեր ավտոմեքենայի վրա։ Փառք Աստծո, անփորձանք եկանք, հասանք»,-պատմում է Մերիի ամուսինը։
Չնայած 9 ամիսների թերսնուցմանը, բայց փոքրիկները ծնվել են հասուն քաշով` 2850գ. և 3350գ.: Նրանց առաջին բժիշկ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի վստահեցմամբ` Արտյոմն ու Արմանն իրենց հրաշալի են զգում:
Փոքրիկներն ու մայրիկն իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացել են իրենց նոր տուն` անցյալի հուշերով նոր կյանք ստեղծելու: Սարգսյանի արդեն յոթ հոգանոց ընտանիքը հաստատվել է Արտաշատում։
Լուսանկարները՝ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին