Ի վերջո, ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Հոկտեմբերի 27-ի մասին շատ է խոսվում, բայց մի կարևոր հարցադրում աչքաթող է արվում. ո՞վ ձևավորեց այն մթնոլորտը, որի պայմաններում ինչ-որ փառամոլ ոչնչություններ ձեռք բերեցին վստահություն, որ Վազգենին սպանելով՝ կկատարեն հայ ժողովրդի կամքը։
Ի վերջո, ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում։ Ո՞վ էր նրան դեմոնացնում։
Այդ մարդու անունն է նիկոլ փաշինյան։ Կարդացեք նրա թերթի 99 թվի համարները և ինքներդ կհամոզվեք։ Ատելության տոտալ քարոզ Վազգենի անձի դեմ։ Կեղտոտ հոդվածը կեղտոտ հոդվածի հետևից։
ՀԳ. Այս ամենի լույսի ներքո՝ Վազգենի եղբայր Արամի մերօրյա նիկոլադավան վարքագծի համեմատությամբ՝ նույնիսկ Կայենն է սուրբ երևում»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյան. Նոր «հոկտեմբերի 27»-ի վտանգ տեսնում եմ
- Հոկտեմբերի 27-ն այսօրվա համար եղավ. Հարցում
- «Հոկտեմբերի 27»-ի կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր. Ստեփան Դեմիրճյան
- Շատերը գիտեն՝ ինչպես էր Վազգեն Սարգսյանը վերաբերվել Նիկոլ Փաշինյանին. Մամիջանյան
- «Հոկտեմբերի 27»-ը մնում է չբացահայտված. Արամ Սարգսյան