Սիմոն Աբգարյան. Հայրենիքում նոր զգացողություններ եմ ունեցել
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել նաև դերասան Սիմոն Աբգարյանը: Նախօրիեն Կինոյի տանը հանդիպում է կայացել ֆրանկոֆոն ֆիլմերի սիրահար հայ ուսանողների, երիտասարդ ռեժիսորների և կինոոլորտի այլ ներկայացուցիչների հետ։
Անվանի դերասանը նախ հայերենով ողջունել է «Ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի» ուսանողներին, ապա ընդգծել՝ հայրենիքում ինքը նոր զգացողություններ է ունեցել. «Շատ հուզված եմ այս հանդիպման առթիվ: Ձեր միջոցով շատ բաներ սովորեցի այստեղ, դա իմ մեջ նոր հույզեր ու էմոցիաներ արթնացրեց: Թատրոնն, ինքնին, մի երկիր է, և այդ երկիրը պետք է սիրել, գուրգուրել ու ծառայել նրան՝ առանց ակնկալիքների: Դա անելու լավագույն ձևը ամբողջովին նվիրվելն ու փոխարենը ոչինչ չսպասելն է»:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հանդիպման ավարտին Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել Կինոյի տան պատին. «Շնորհակալություն երիտասարդ սերնդին, որը նոր շունչ է հաղորդում ֆրանս-հայկական բարեկամությանը։ Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին