Ստեփանակերտը տեսնելով՝ Միյատովիչը ցնցվել է
Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը։ ԵԽ տարածած հայտարարության համաձայն, հայտարարել է է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանում ունեցած հանդիպումների ժամանակ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի իշխանությունները հանձնակատարին տեղեկացրել են Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետության ձեռնարկած միջոցառումների մասին։
Դունյա Միյատովիչն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ։ Սա տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ մարդու իրավունքների նման առաքելություն այցելում է տարածաշրջամ, չնայած այցի շրջանակն Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են՝ հիմնավորելով անվտանգության նկատառումներով։ Հանձնակատարը եղել է Վարանդայում, Շուշիում, Ստեփանակերտում, Իվանյանում, Ակնայում։
«Նա ցնցվել է՝ տեսնելով, որ Ստեփանակերտ քաղաքն ամբողջությամբ դատարկ է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո։ Նրան տեղեկացրել են, որ մի քանի հայեր են մնացել։ Նա խոսել է ապաստարանում գտնվող մի քանի մարդկանց հետ։ Ակնայում (Աղդամ) ու Վարանդայում (Ֆիզուլի) հանձնակատարը տեսել է ավերված գյուղեր ու քաղաքներ»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Միյատովիչ. Ղարաբաղի հայերի համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր
- Մեր նպատակը տեղահանված անձանց խնդիրներին համակողմանի ծանոթանալն է․ Դունյա Միյատովիչ
- Փաշինյանն ընդունել է Դունյա Միյատովիչին
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Դունյա Միյատովիչի հետ
- Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի ապահովման և մարդասիրական բնույթի խնդիրների հասցեագրման հրամայականը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան