Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան
Երևանի Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 21-24-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 24-ին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ազոտի երկօքսիդի պարունակությունն էլ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում և Արաբկիրում՝ հոկտեմբերի 19-ին և 20-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 19-22-ը և 24-ին։
Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։