2022-2023 թթ. մի քանի տասնյակ անձ է հարցաքննվել «հոկտեմբերի 27»-ի գործով. Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություն է հրապարակել հոկտեմբերի 27-ի գործով՝ 2022-2023 թվականների ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների մասին.
«1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:
Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:
Ստացվել են դիմումներ և դրանց կից փաստաթղթեր, որոնց շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել ներկայացված փաստաթղթերը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ․ Փաշինյան
- Գլխավոր դատախազը «հոկտեմբերի 27»-ի և «մարտի 1»-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունի
- Դատախազությունը հրապարակել է, թե ինչ քննչական և դատավարական գործողություններ են իրականացվել հոկտեմբերի 27-ի գործով
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և անկախության դեմ. Փաշինյան
- Ինչ վերաբերվում է նոր հոկտեմբերի 27-երի բացառմանը, ապա կարճ կասեմ՝ մեզ ձեր հետ մի խառնեք. Տիգրան Աբրահամյան
- Արցախի և Հայաստանի հետ կատարվողը վկայում է՝ պետք է դիտարկվի Հոկտեմբերի 27-ի օտարածին դրսևորման վարկածը. Արծվիկ Մինասյան
- Էդգար Էլբակյան. Մոռացված դրվագ հոկտեմբերի 27-ից
- Հարցեր, որ ունեն փաստական պատասխաններ 3.- «Հոկտեմբերի 27»
- Հոկտեմբերի 27-ի մեր նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են. Փաշինյան
- Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, դժվար թե Ադրբեջանը մտածեր, որ կարող է պատերազմ սկսել. Արամ Սարգսյան
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը:
- «Հոկտեմբերի 27»-ի մասին՝ ականատես պատգամավորից
- «Հոկտեմբերի 27»՝ առաջին ահազանգողը
- Ռոբերտ Քոչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին
- Փաշինյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան