Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի՝ 1981 թ. գրած ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ
Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի՝ հոկտեմբերի 31-ին կայանալիք փակման համերգի շրջանակներում, ի թիվս մյուս ստեղծագործությունների, հնչելու է կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի թիվ 2 կոնցերտը ալտի և նվագախմբի համար: Ելույթ է ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, մենակատար՝ Յանա Դարյան, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան։
Աշոտ Բաբայանի ալտի և նվագախմբի համար թիվ 2 կոնցերտը գրվել է 1981 թվականին։ Առաջին կատարողը՝ Միխայիլ Կուգելն էր (դիրիժոր՝ Յուրի Նիկոլաևսկի)։ Կոնցերտը բաղկացած է 2 մասից։ 1-ին մասը հիշեցնում է շարականներ, 2-րդ մասը արագ պարային-իմպրովիզացիոն բնույթի է։ Կոնցերտում կարևոր դեր է կատարում դհոլը, որը կատարում է 2-րդ սոլիստի դեր և ընդգծում է կոնցերտի վառ բնույթը։ Համարվելով սովետական շրջանի ալտի համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկը՝ 2016 թվականին կատարվել է Սանկտ-Պետերբուրգի «Մարինյան» թատրոնում (մենակատար Իրինա Իվանովա, դիրիժոր՝ Նիկոլայ Խանդինսկի)։
Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ Հայաստանում կատարվում է առաջին անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան