Արգենտինայում թռչնագրիպից սատկել է ծովառյուծի 2,5 հազար ձագ
Վերջին 26 օրվա ընթացքում արգենտինական Չուբուտ նահանգի Պուերտո Մադրին քաղաքի ափերի մոտ հայտնաբերվել են մոտ 2500 ծովառյուծի ձագերի մարմիններ, որոնք սատկել են H5N1 թռչնագրիպի վիրուսից:Այդ մասին Nacion թերթին հայտնել է ծովային պահպանության WCS կազմակերպությունը:
«Եթե հաշվենք Վալդես թերակղզում գտնվող Պունտա Դելգադա զբոսաշրջային հանգստավայրի տարածքում հայտնաբերված սատկած ձագերի թիվը (ավելի քան 26), ապա ընդհանուր թիվը կհասնի 2494-ի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխնցմամբ թերթին հայտնել են WCS-ի աղբյուրները:
Ինչպես նշում է հրատարակությունը հղում անելով WCS-ին, Սննդի որակի ազգային ծառայության կողմից հայտնաբերված առաջին 200 սատկած ձագերի անալիզների արդյունքները հաստատել են թռչնագրիպի առկայությունը: Հոկտեմբերի 20-ին հրապարակված WCS-ի զեկույցի համաձայն՝ կազմակերպությունը նաև Արգենտինայի ափերին հասուն ծովառյուծների թվի 40-70% անկում է արձանագրել։
«Սա հարավային ծովառյուծների զանգվածային անկման առաջին արձանագրումն է»,-ասվում է կազմակերպության զեկույցում:
Ինչպես նշվում է WCS զեկույցում, Արգենտինայում H5N1 թռչնագրիպի վիրուսի տարբերակները կարող են ձեռք բերել նոր գենետիկական հատկանիշներ, որոնք մեծացնում են կաթնասուններին վարակելու նրանց կարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Չիլիում թռչնագրիպից սատկել է 2200-ից ավելի փոկ և պինգվին
- Պերուի լողափերում թռչնագրիպից հազարավոր հավալուսն է սատկել
- Չինաստանում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է