Հայտնի զրպարտիչ աղջիկները հիմա էլ Տաթևի անունից կեղծած նամակ են տարածում. Փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Հայտնի զրպարտիչ աղջիկները (Դիանա և Անիտա) հիմա էլ Տաթևիկ Վիրաբյանի անունից կեղծած նամակ են տարածում, թե իբր Տաթևը իրենց ծանոթներից օգնություն է խնդրել:
Նախ նշեմ, որ Տաթևի սոցիալական վիճակն իսկապես ծանր է եղել և շարունակում է այդպիսին մնալ, իմ շատ ընկերներ են Տաթևին օգնել ու շատ անգամներ: Դա շատ նորմալ է, որ Տաթևը երբևէ դիմեր որևէ մեկին օգնության համար:
Բայց այս զրպարտիչ զույգի կողմից տարածվողը բացահայտ կեղծիք է, կեղծողներն անգամ ուշադիր չեն եղել, որ Տաթևն իր անունը «եւ»-ով չի գրում, այլ՝ մեկ նիշանի «և» տառով»։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորված է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։
Հարակից հրապարակումներ`
- Տաթև Արցախի անունից հայց է ներկայացվել ընդդեմ իշխանական երկու զրպարտիչների․ փաստաբան
- Քիչ առաջ դուրս եկանք Տաթև Արցախի մոտից․ փաստաբան
- Նարեկ Մալյանը, Լևոն Քոչաարյանը և Տաթև Արցախը քաղբանտարկյալներ են․ Սամսոնյան
- Տաթևը կշարունակի մնալ բանտարկված
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Տաթևիկ Վիրաբյանի հետ
- Կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը. նա խցում ուշագնաց է եղել
- Տաթև Արցախը քաղբանտարկյալ է. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին