Գերմանիան 1000 զինվորական է ուղարկել Կիպրոս և Հորդանան՝ իր քաղաքացիներին տարհանելու համար
Գերմանիայի զինված ուժերը մոտ 1000 զինվորական է տեղակայել Կիպրոսում և Հորդանանում, տարածաշրջանից Գերմանիայի քաղաքացիներին տարհանելու նպատակով, առաջին հերթին՝ Իսրայելից։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության շրջանակների աղբյուրները։
Գործակալության նյութում նշվում է, որ զինվորականների «ճնշող մեծամասնությունը» այժմ գտնվում է Կիպրոսում։ Այնտեղ ստեղծվել է շտաբ, որը կհամակարգի հնարավոր տարհանման ընթացքը։ Հորդանանում տեղակայված են ռազմական հատուկ ուժեր։ Այլ տվյալներ չեն տրամադրվում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվում էր, որ Բունդեսվերը լրացուցիչ ուժեր է մտցրել Կիպրոս, սակայն նրանց թիվը չէր նշվում։
Գերմանիայի կառավարությունն արդեն կազմակերպել է Իսրայելից տարհանման թռիչքներ, որոնցից օգտվել է Գերմանիայի մոտ 3,5 հազար քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կքննարկեն Իսրայելի իրավիճակը․ Մակրոն
- Գերմանիան կվերանայի Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը
- Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ