Էրդողանը կոչ է անում քաղաքացիներին շաբաթ մասնակցել Ստամբուլում կայանալիք Պաղեստինին աջակցող ցույցին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր համաքաղաքացիներին մասնակցել շաբաթ օրը Ստամբուլում կայանալիք Պաղեստինի աջակցության հանրահավաքին։
«Ես մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի հրավիրում եմ վաղը «Պաղեստինի մեծ հանրահավաքին», որը մենք կանցկացնենք Աթաթուրքի անվան օդանավակայանում, որպեսզի ևս մեկ անգամ ողջ աշխարհին համերաշխություն դրսևորենք մեր պաղեստինցի եղբայրների հետ»,-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նման գրառում է արել Թուրքիայի նախագահը X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան մի քանի երկրների ղեկավարների հրավիրել է Պաղեստինի աջակցության հանրահավաքի, որը նախատեսված է մի քանի տարի առաջ փակված օդանավակայանի տարածքում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանրահավաքին հրավիրված են Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի և Հորդանանի ղեկավարները։
Իշխանությունների կանխատեսումներով՝ հանրահավաքին կմասնակցի ավելի քան 1 միլիոն մարդ։ Այս կապակցությամբ Ստամբուլի իշխանությունները ճշգրտումներ են մտցրել քաղաքային տրանսպորտի աշխատանքի մեջ և այն անվճար են դարձրել մետրոպոլիայի բնակիչների համար, ովքեր կուղևորվեն դեպի նախկին օդանավակայան։
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինը մտադիր է Թեհրանին հանձնել բոլոր քաղաքացիական պատանդներին
- Հռոմում ի աջակցություն Պաղեստինի բազմահազարանոց միտինգ է անցկացվել
- Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանային վերաճելու ռիսկը բավականին մեծ է. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան