Թուրքիան հերքում է Ինջիրլիք բազայից բրիտանական ինքնաթիռների՝ Իսրայել թռչելու մասին տեղեկությունները
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է այն պնդումները, թե իբր ուրբաթ օրը երկու բրիտանական ինքնաթիռներ երկրի հարավում գտնվող ամերիկյան Ինջիրլիք ավիաբազայից օդ են բարձրացել Իսրայելի ուղղությամբ։
«Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծության ժամանակ սոցցանցերում տարածված պնդումները, թե Ադանայի Ինջիրլիք ավիաբազայից երկու բրիտանական Typhoon ռազմական ինքնաթիռներ են թռել դեպի Իսրայելի ափը, իրականությանը չեն համապատասխանում: Սոցիալական ցանցերում քարտեզի վրա ցուցադրված վայրը չի առնչվում Ինջիրլիքի բազանյին, իսկ ինքնաթիռները չեն թռել Իսրայելի և Պաղեստինի սահման»,-ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ տարածված հաղորդագրության՝ ուրբաթ երեկոյան երկու Typhoon կործանիչներ օդ են բարձրացել Կիպրոսի ավիաբազայից և Արևելյան Միջերկրական ծովում պարեկություն կատարելուց հետո վերադարձել տեղակայման վայր:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական մամուլում քննարվում է Ինջիրլիքի ավիաբազայի հնարավոր փակման թեման
- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը քննադատել է Ինջիրլիքի ռազմաբազան փակելու մասին էրդողանի հայտարարությունը
- Թուրքիան սպառնում է փակել ամերիկյան «Ինջիրլիք» ավիաբազան՝ С -400-ի համար պատժամիջոցների դեպքում