Իսրայելի ցամաքային գործողությանը 5 հազար ամերիկացի է մասնակցել. Tasnim
Հինգ հազար ամերիկացի զինվոր մասնակցել է Իսրայելի կողմից ուրբաթ օրը Գազայի հատվածի դեմ սկսված ցամաքային գործողությանը: Լուրը հաղորդում է իրանական Tasnim պետական գործակալությունը՝ հղում անելով իսլամական հանրապետության անվտանգության մարմիններից ստացված տեղեկատվությանը։
Շաբաթ առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արտասահմանյան ղեկավարության անդամ Ալի Բարաքան ասել էր, որ Իսրայելի եռակողմ ցամաքային հարձակման փորձը Գազայի հատվածի վրա ձախողվել է, և իսրայելական բանակը մեծ կորուստներ է կրել։
«Իրանական անվտանգության աղբյուրներից Tasnim-ի լրագրողներին ստացված տեղեկատվությունների համաձայն՝ մոտ հինգ հազար ամերիկացի զինվոր մասնակցել է Գազայի հատվածի դեմ ուրբաթ լույս շաբաթ գիշերն Իսրայելի իրականացրած ցամաքային գործողությանը»,-ասվում է զեկույցում:
Գործակալությունը նաև նշում է, որ մի շարք այլ «իրազեկ աղբյուրներից» տեղեկություն է ստացել այն մասին, որ իսրայելական բանակի գործողությունը Գազայի դեմ անցած գիշեր իրականացվել է ամերիկյան բանակի երեք դիվիզիաների և մի քանի բրիգադների մասնակցությամբ։
Tasnim-ն ընդգծում է, որ իսրայելական բանակն այժմ փորձում է Գազայի հատվածը բաժանել երկու-երեք գոտիների՝ երեք ուղղությամբ մտնելով այդ տարածքներ, ապա անցնել Պաղեստինի հետ պատերազմի հաջորդ փուլ՝ ակնկալելով կտրել պաղեստինյան դիմադրության ուժերի կապը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի ցամաքային հարձակման փորձերը ձախողվել են.Պաղեստինի ներկայացուցիչ
- Իսրայելի պաշտպանության բանակը նշել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու պայմանը
- Իսրայելը նախապատրաստվում է ցամաքային հարձակման. BBC
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան