Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի վրա հարձակումները
Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի վրա հարձակվող խմբերը գործում են Իրանից անկախ: Հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Նրանք մեզանից ոչ մի հրաման կամ հրահանգ չեն ստանում: Ամերիկյան կողմը պնդում է, որ նրանք կապված են Իրանի հետ: Այդ խմբերն ինքնուրույն են որոշումներ կայացնում»,-ասել է արտգործնախարարը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Նախկինում Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անկասկած, կպատասխանի Իրանին՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի դեմ հնարավոր հարձակումների համար, և այդ արձագանքը կունենա պաշտպանական բնույթ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դիտորդները զբաղված են Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ Զախարովա
- Իրանի նախագահ. Հարավային Կովկասում չլուծվող խնդիր չկա
- Պետդեպի խոսնակը՝ Թեհրանում հանդիպման մասին. Իրանին ու Ռուսաստանին չենք համարում վստահելի գործընկեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան