Հասարակություն 20:00 28/10/2023 Հայաստան

Խաչի գյուտի տոնը՝ հոկտեմբերի 29-ին

Հայաստանյան Առաքելյան եկեղեցին հոկտեմբերի 29-ին կնշի Խաչի Գյուտի տոնը։ 

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը:

Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Ս. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:

Խաչի առաջին գյուտը

Երբ մեր Տերն ամբողջացրեց Իր փրկական տնօրինությունները և համբարձվեց երկինք, փրկական Խաչն անխնամ մնաց Գողղոթայում՝ իբրև դատապարտության և մահվան գործիք: Եվ գարնանը, երբ բույսերը ծաղկում են, ու մանուկներն իրենց սովորության համաձայն խաղում դալար խոտի վրա, մի կաղ մանուկ, իր ընկերների հետ խաղալիս, հանկարծ դիպչում է կենարար Խաչափայտին, ինչից ամրանում են նրա ոտքերը, և նա անմիջապես սկսում է վազել և օրհնել Աստծուն ու գոհանալ կենսակիր նշանից: Այդ դեպքն առիթ հանդիսացավ, որպեսզի Խաչի համբավը տարածվի, և կաղերը, կույրերը, բորոտներն ու առհասարակ բոլոր հիվանդները բժշկվեն Խաչափայտի միջոցով: Դրանից հետո Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը վերցրեց իր մոտ:

Ս. Խաչի գյուտով հավատացյալները ուրախացան, իսկ անհավատները հույժ տրտմեցին: Իսկ հրեաները, ովքեր կամովին իրենցից հեռացրեցին ճշմարիտ Լույսից, գլխահակ դարձան, որոնց մասին Եսային ասում է. «Ո՞վ է կույրը, եթե ոչ Իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց» (Եսայի 2:19): Հրեաները, տեսնելով Խաչի սքանչելագործությունները, նախանձից այրվելով՝ Հակոբոսից հափշտակեցին Խաչափայտը և դրեցին Երուսաղեմի տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որտեղ մի անդամալույծ էր մշտապես նստում՝ ողորմություն խնդրելու համար:

Մի օր, երբ անդամալույծը երկար նստելուց նիրհում էր, Ս. Խաչի զորությունից հանկարծակի արթնանում է և ամբողջովին բժշկված՝ տեղից վեր թռչում՝ փառաբանելով Քրիստոսին: Ապա մի բորոտ է բժշկվում՝ ամբողջովին իր վրայից թափելով ապականված մորթը և գոհություն հայտնում աստվածընկալ Ս. Խաչին:

Այդ տեսնելով՝ հրեաները Ս. Խաչը տանում են ու դնում Տիրոջ գերեզմանի մեջ և մի վեմով փակում: Սակայն վեմի ճեղքերից հրաշալի լույս է ելնում ու բժշկում այն նեղյալներին, ովքեր այցելում էին Տիրոջ գերեզմանին: Այս անգամ հրեաները Աֆրոդիտեի պատկերն են կանգնեցնում վեմի վրա, որպեսզի ժողովուրդը կարծի, թե Աֆրոդիտեն է նրանց բժշկում:

Այդ օրերին Ս. Պետրոս առաքյալի միջոցով հավատի է գալիս Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, ով մեծ հույսով իր որդիների ու դուստրերի հետ Հռոմից գալիս է Երուսաղեմ՝ երկրպագելու տերունական վայրերին: Թագուհին այնտեղ շրջելուց հետո, Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ այցելում է Տիրոջ գերեզմանին և այն մաքրելուց, բացելուց և կարգի բերելուց հետո այնտեղ գտնում է Տիրոջ Աստվածընկալ Խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Այն պահին, երբ տիկինն ուրախացած մտնում է Տիրոջ հարության վայրը, նրա դուստրերից մեկը հանկարծամահ է լինում: Սուրբ Հոգու ազդեցությամբ նրանք մահացածի վրա հաջորդաբար դնում են խաչափայտերն ու աղոթում: Երբ մահացածի վրա դնում են Տիրոջ Խաչափայտը, արքայադուստրն անմիջապես կենդանանում է, և ներկաները, տեսնելով հրաշքը, խոնարհվում են ու երկրպագում կենարար խաչափայտին:

Այսպիսով՝ երեք խաչափայտերից գտնվում է այն, որը պատկանում էր Տիրոջը: Ապա թագուհին խաչափայտը հանձնում է Հակոբոս Տյառնեղբորը և փոխարենը կենարար փայտից մի մասունք խնդրում, որը գոհությամբ վերցնելով՝ գնում է Հռոմ: Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը պահում է եկեղեցում և Ծաղկազարդի տոնից սկսած մինչև սեպտեմբերի 14-ը, ամեն կիրակի՝ առավոտյան և երեկոյան, այն դուրս է բերում, բարձրացնում ու ասում. «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմք...»: Որից հետո խաչափայտը դրվում էր եկեղեցու սրբարանում՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը: Կլավդիոս կայսեր վախճանվելուց հետո իշխանությունն անցնում է Ներոնի ձեռքը, ով հալածանքներ է սկսում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաներն էլ, օգտվելով առիթից, սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, մի խոր փոսի մեջ, և այդ տեղը վերածում աղբանոցի: Խաչափայտն այդտեղ մնում է շուրջ երեք հարյուր տարի՝ մինչև Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր ժամանակները, երբ Եկեղեցին խաղաղություն է գտնում:

Խաչի երկրորդ գյուտը

Երեք հարյուր տարի անց Հեղինե թագուհին՝ Կոստանդիանոս կայսեր մայրը, տեսիլքով Աստծուց հրաման է ստանում գնալ Երուսաղեմ, փնտրել ու գտնել Քրիստոսի Խաչափայտը և տնօրինական վայրերում տաճարներ կառուցել: Հեղինեն տեսիլքը պատմում է Կոստանդիանոսին և նրան հայտնում Աստծո հրամանը: Կայսրը հոժարությամբ ու մեծ հավատով ընդունում է մոր խոսքերը, միջոցներ է տրամադրում այդ գործն իրականացնելու համար և թագուհուն՝ մեծ շքախմբով ու բազում օգնականներով, ճանապարհում Երուսաղեմ: Գալով Երուսաղեմ, թագուհին քաղաքը գտնում է ավերված ու թալանված, այնպես, ինչպես մարգարեացել էր Եսային. «Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ, թշնամի ցեղերից ավերված ու ամայացած, ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում: Սիոնի դուստր Երուսաղեմը պիտի մնա լքված, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակ՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը» (Եսայի 1:8):

Երբ 70 թ. հռոմեական զորքերն ավերեցին Երուսաղեմը և հիմնահատակ քանդեցին տաճարը, սովից ու պատերազմներից մեկ միլիոնից ավելի հրեաներ կոտորվեցին, իսկ մնացածն էլ գերվեցին և ցրվեցին աշխարհով մեկ: Այդ օրերին Երուսաղեմն արդեն չուներ իր նախկին փառքը: Բացի այդ 64 թվականից սկսած մինչև 313 թվականը` մինչև Կոստանդիանոս Մեծի գահակալության երկրորդ տարին, մեծ հալածանքների ենթարկվեց Քրիստոսի Եկեղեցին: Հրեաներն ու հեթանոսները, չհանդուրժելով քրիստոնյաների մատուցած պաշտամունքը Խաչյալին, ամեն կերպ ցանկանում էին աշխարհի երեսից վերացնել Տիրոջ փառքը հիշեցնող ամեն ինչ, որպեսզի դրանով իսպառ ջնջեն Նրա հիշատակը: Այդ պատճառով էլ նրանք թաքցրեցին Տիրոջ Խաչափայտը` ավազակների երկու խաչափայտերի հետ միասին թաղելով այն աղբակույտի տակ:

Այդ օրերին Երուսաղեմում միայն Հուդա անունով մեկը գիտեր խաչի գտնվելու վայրը՝ տեղյակ լինելով իր նախնիների գրավոր ավանդություններից: Սակայն նա չէր ցանկանում հայտնել և թագուհու խնդրանքներին ու հորդորներին անտարբեր էր վերաբերում, մինչև որ թագուհին ճարահատյալ բանտարկում է նրան:

Հուդան ի վերջո հայտնում է Խաչափայտի տեղը, և թագուհին ձեռնարկում է Խաչափայտի որոնումները Գողգոթայի վրա: Խաչափայտը բավականին խորն էր թաղված հողի տակ, ինչը մեծ աշխատանք և շատ ժամանակ էր պահանջում որոնողներից: Սակայն Աստծո շնորհով թագուհին գտնում է երեք խաչափայտներն էլ և անգամ՝ Պիղատոսի ձեռքով գրված եռալեզու տախտակը: Թագուհին, գտնելով Խաչափայտը, տրտմում է, քանի որ չի կարողանում զանազանել, թե այդ երեք խաչափայտերից որն էր տերունականը: Սակայն Երուսաղեմի պատրիարք Մակարիոս եպիսկոպոսը հավատով լուծում է խնդիրը և փարատում թագուհու տրտմությունը:

Նա աղոթքով Աստծուց նշան է խնդրում, թե որն է Սուրբ Խաչը, և հրաշքը չի ուշանում: Մի կին երկարատև հիվանդությունից հետո մահամերձ վիճակում էր: Մակարիոս եպիսկոպոսը հավատում է, որ Տիրոջ խաչը, որի վրա թափվել է Նրա Արյունը, կառողջացնի այդ կնոջը, եթե նրան մոտեցնեն Խաչափայտին: Առաջին երկու խաչերը, որոնք ավազակներինն էին, կնոջը ոչ մի օգուտ չեն տալիս, սակայն երբ նրան հպում են Տիրոջ Խաչին, կինը լիովին առողջանում է, ոտքի կանգնում և Աստծուն փառք տալիս: Այնուհետև այդ Խաչի միջոցով, որով Տերը հաղթեց մահին և ավերեց դժոխքը, հարություն առավ մի պատանի, և էլի բազում հրաշքներ կատարվեցին, ինչը տեսնելով՝ շատ հրեաներ դարձի եկան ու մկրտվեցին: Հուդան էլ, ով ցույց էր տվել խաչափայտի գտնվելու տեղը, իր ցեղակիցների հետ մկրտվեց և անվանվեց Կյուրեղ, մեծ շնորհների արժանացավ ու հասավ եպիսկոպոսի աստիճանի: Հետագայում նա Տիրոջ անվան համար նահատակվեց՝ արժանանալով մարտիրոսական պսակի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:23
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի առաջին այցելուները
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ այսօր Ֆրանսիայի նախագահը տիկնոջ հետ այցելել է տաճար՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Փորձելու է սեփական մեղքերը թողնել մորուքավոր, անլվա, անթրաշ Փաշինյանին. Արմինե Ադիբեկյան
Սափրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց պաշտոնանկությունների շղթա, որոնց պատճառների մասին սակայն տրամաբանական բացատրություն չհնչեց։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան
«Թեև նշվում է պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող  Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
16:24
173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում. «Հետք»
Արդարադատության նախարարությունը 2021 թվականի հունիսի 15-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն չկա. Պեդրո Զարուկյան
«Նորք Մարաշում վերջին 3 տարին անընդմեջ 2 շաբաթ չի եղել, որ ճանապարհները լուրջ փոսեր կամ անավարտ շինարարություն չունենան»,-ահազանգում...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՀՀ քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա. Արմեն Ղազարյան
«Հայաստանի քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Իսրայելի զինվորականները լիբանանցիներին զգուշացրել են չվերադառնալ 60 գյուղեր
Իսրայելի զինվորականները նախազգուշացրել են լիբանանցիներին չվերադառնալ երկրի հարավում գտնվող 60 գյուղեր: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելոց,...
Աղբյուր` Panorama.am
15:50
«Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակներ հանձնվեցին նահատակվածների ուսանող հարազատներին և պատերազմների մասնակիցներին
«Կրթաթոշակի տրամադրման նախագիծը պատահական չէ, մենք այս նախագծի մեջ նպատակներ իմաստ և բովանդակություններ ենք...
Աղբյուր` Panorama.am
15:46
ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը
NEWS.am-ի տեղեկություններով այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու: Թեեւ ՔՊ-ական պատգամավորները NEWS.am-ի թղթակցի հետ չեն ցանկացել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գալուզին. ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:27
Արցախցիների առջև ուլտիմատում են դրել՝ կամ ազատվել աշխատանքից, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն. Իրավապաշտպան
«2023 թվականի  Արցախի տարածքում սանձազերծված ագրեսիայից հետո  իշխանությունը ձեռնարկեց անկախ Հայաստանի պատմության մեջ մարդու...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմեն Պետրոսյան. Առաջիկայում Բաքուն ավելի կկարծարցնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը
«COP29-ի ավարտից անմիջապես հետո այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Զարեհ Սինանյանը 20 օրով գործուղվում է Լոս Անջելես, Նյու Յորք, Նիցցա, Փարիզ
Նիկոլ Փաշինյանի որոշմամ, նոյեմբրի 29-ից մինչև դեկտեմբերի 17-ը Զարեհ Սինանյանն ու նրա պատվիրակության անդամներ գործուղվում են ԱՄՆ ու Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:58
Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է ժողովրդին, որ ծառայությունից կարելի է խուսափել. Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետականության և հատկապես Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է նաեւ ու հատկապես պետական...
Աղբյուր` Panorama.am
14:44
ՌԴ փոխարտգործնախարար. Պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» II...
Աղբյուր` Panorama.am
14:35
Արցախցիները չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան
«Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված  արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով այս տարվա ընթացքում ստացվել է 57 հաղորդում
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է: Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ամաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
Կրեմլը Հալեպ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումը համարում է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և հանդես է գալիս տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եղանակն՝ առաջիկա օրերին
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:46
Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի
Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներն արդեն բնակեցրել են շուրջ 30 հազար մարդու։ Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, ըստ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում. Սաֆրաստյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր»...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում»...
Աղբյուր` Panorama.am
12:54
MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Փաշինյանի պատճառով դատավոր Սարգիս Պետրոսյանը քնից չի՞ զարթնելու
Մինչ ՀԱՊԿ-ը իր նիստում Փաշինյանի ու Հայաստանի վարքն էր քննարկում, մինչ Պուտինը բացատրում էր, թե՝ Արցախում ՀԱՊԿ-ը չէր պատերազմելու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Նախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
12:36
10 րոպեանոց զրույց ոտքի վրա. Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Յակուբ Էյուբովը
ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
Ջուլիանա Գրիգորյանը, ով Operalia վոկալ մրցույթի հաղթողն ու Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրն է, ում կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}