Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը Գազայի և Իսրայելի վերաբերյալ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արաբական երկրների բանաձևը, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Բանաձևին կողմ է քվեարկել 120, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45 երկիր։ Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը։
Ավելի վաղ Հորդանանն ու ավելի քան 40 երկրներ պատրաստել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ Իսրայելի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բանաձևի համաձայն, որի պատճենը հասանելի է «ՌԻԱ Նովոստի»-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտում է պաղեստինցի և իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնությունները։ Տեքստը կոչ է անում անհապաղ, հուսալի, կայուն մարդասիրական զինադադար, որը կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը: Փաստաթուղթը նաև կոչ է անում «անհապաղ, անվերապահ ազատ արձակել անօրինական գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց»:
Բանաձևը նաև պահանջում է բոլոր կողմերին հետևել հումանիտար իրավունքով ստանձնած պարտավորություններին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների պաշտպանությանը: Համաձայն տեքստի, ՄԱԿ-ը պահանջում է Գազայի հատվածում անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների անհապաղ, կայուն և անխոչընդոտ առաքում: Փաստաթուղթը կոչ է անում UNRWA-ի անձնակազմի և մարդասիրական օգնության այլ աշխատակիցների անհապաղ անխոչընդոտ մուտքը Գազա: Փաստաթուղթը պարունակում է նաև կոչ՝ չեղարկել Իսրայելի հրամանը Գազայի բնակիչների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ դեպի հարավ տեղափոխելու մասին:
Բանաձևում նշվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանությունն ապահովելու մեխանիզմի ստեղծման հրատապ անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Պատերազմների և բռնությունների պատճառով ավելի քան 114 մլն մարդ ստիպված է եղել լքել տները
- Իսրայելի հարվածների պատճառով Գազայում վնասվել է ՄԱԿ-ի 24 օբյեկտ
- ՄԱԿ-ը հաստատել է Գազայից առնվազն 600 հազար փախստականների տարհանումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան