Արցախ վերադարձն օրակարգային հարցերից է. Սամվել Շահրամանյան
«Հաջորդ քայլը կլինեն այն հարցերը, որոնք թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված քաղաքացիների վերադարձը Արցախ»,-Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ դա իրենց օրակարգային հարցերից է ու պետք է սկսել քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար։
Իսկ թե ի՞նչ կարգավիճակով Արցախ պետք է վերադառնալ, Ս.Շահրամանյանը նշեց, որ դա քննարկումների, բանակցությունների հարց է։
«Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը, քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը։ Այդ հարցի շուրջ պետք է սկսել համապատասխան բանակցություններ»,-նշեց ԱՀ նախագահը։
Շահրամանյանի խոսքով, դեռ վաղ է խոսել այդ մասին, այս պահին նման գործընթաց չկա, բայց նախադրյալներ տեսնում է, որ հնարավոր կլինի առաջիկայում սկսել նման գործընթաց։
Արցախի նախագահի ուղերձն է տեղահանված արցախցիներին. «Չնայած ստեղծված իրավիճակին, որ ունենք այսօր, շարունակել ապրել, արարել Հայաստանում՝ չմոռանալով, որ սա մեր հայրենիքն է, մեր արցախցիներին վայել կյանքով, կարգապահությամբ շարունակել ապրել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացա, որ մենակ ենք». Արցախի նախագահ Շահրամանյան
- Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում. Շահրամանյան
- Իմ ընտրվելուց հետո չի մշակվել ադրբեջանական ռազմական գործողությունների պլանը. Սամվել Շահրամանյան
- Արցախի նախագահը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան