Վարդանուշ Բարսեղյանը մասնակցում է Համաշխարհային մարտական խաղերին
Հոկտեմբերի 28-29-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադում կանցկացվի Համաշխարհային մարտական խաղեր Ռիյադ 2023 մրցաշարը, որի ծրագրում ընդգրկվել է նաև պարաբազկամարտը։
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության բազկամարտի ֆեդերացիայի հավաքականի պատվիրակության կազմում հանդես կգա նաև մեր ֆեդերացիայի մարզիկ Վարդանուշ Բարսեղյանը ֆեդերացիայի ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանի գլխավորությամբ։
Վարդանուշ Բարսեղյանը պաշտոնապես գրանցվել է որպել Համաշխարհային մարտական խաղերի մասնակից, նա հանդես կգա պարաբազկամարտի աղջիկների կանգնած դասակարգման բացարձակ քաշային կարգում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան