«Փաստ». 5 տարվա ընթացքում չեն եղել ո՛չ բացահայտումներ, ո՛չ դատեր, միայն աղմուկ է
«Փաստ» թերթը գրում է.
«Այս «թավշյա» 5 տարվա ընթացքում բազմիցս լսել ենք Նիկոլ Փաշինյանի կողմից «շպիոնների», «օտարերկրյա գործակալների», «դավաճանների» մասին տարբեր հայտարարություններ՝ սկսյալ 2019 թվականի թեհրանյան հայտարարությունից մինչև այս տարվա ապրիլին բարձրաստիճան զինվորականների մասին «կարծիքն ու վերլուծությունը»: Վստահ ենք, որ շատ-շատերի հիշողության մեջ այդ հայտարարություններից մնացել են միայն «պատվաստվող» կաղապարները, թե՝ «շուրջբոլորը լրտեսներ են, և բոլոր անհաջողությունները դրանց հետևանք են»: Մեծ հաշվով, հենց դրա համար էլ արվում էին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունները: Բայց... փաստը մնում է փաստ, որ 5 տարվա ընթացքում չեն եղել ո՛չ բացահայտումներ, ո՛չ դատեր: Գերազանցապես աղմուկ է:
Վերջերս էլ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, նկատի ունենալով բարձրաստիճան իշխանավորների (նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի «շպիոնամանիային» ակտիվ ձայնակցում են այլ քպականներ) հայտարարությունները, թե՝ օտարերկրյա գործակալներ կան, որոնք լարում են իրավիճակը, պաշտոնական հարցումով դիմել է ՀՀ ԱԱԾ՝ խնդրելով պատասխանել՝ ՀՀ քաղաքական և հասարակական անձանց (գործիչների) շրջանակներում կա՞ն օտարերկրյա գործակալներ: ԱԱԾ-ից պատասխանել են, որ... չունեն նման տվյալներ: Այսինքն, կա՛մ փաշինյանական ԱԱԾ-ն գործնականում հերքել է...
Փաշինյանի ու նրա կուսակիցների հայտարարությունները և ապացուցել, որ նրանք ստում են, կա՛մ ԱԱԾ-ն պարզապես լավ չի աշխատում: Մենք ավելի շատ հակած ենք առաջին տարբերակին: Դե, դա շատ բնորոշ է Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին. նրանց երբեք չի խանգարել այն, որ նախորդիվ արած այս կամ այն արտահայտությունը սուտ է դուրս եկել, կամ այն, որ երեկվա ասածին այսօր հակառակ հայտարարություն են անում: Ո՞վ է, չէ՞, դրա մասին հիշում: Կարևորը, որ «նոր հայտարարությունն» ավելի հնչեղ լինի, այսպես ասենք՝ վերնագրային»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մանդատին զուգահեռ, տան տեր են դարձած պատգամավորների ցանկը
- «Հրապարակ». Փաշինյանի անվտանգության ծառայությունը Կապան քաղաքում զբաղված է նրա այցի նախապատրաստմամբ
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործով դռնփակ նիստը թևակոխում է հետաքրքիր փուլ
- «Հրապարակ». Չինաստանը Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կկառուցի
- «Փաստ». Զգալիորեն թանկանալու է Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը
- «Ժողովուրդ». Ինչու էր ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը բողոքում «պադավատապետությունից»
- «Հրապարակ». Միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն են հայտարարել, որ իրենց ստացած պարգևավճարները տրամադրելու են արցախցիներին