Քերոլայն Քոքս. Ոչ մի ազգ չպետք է նավթը դասի մարդասիրական խնդիրներից վեր
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը X-ի իր միկրոբլոգում կիսվել է jurist.org-ին տված հարցազրույցով, որը վերնագրված է «Բարոնուհի Քերոլայն Քոքսը Լեռնային Ղարաբաղի մասին. «Ոչ մի ազգ չպետք է նավթը դնի մարդասիրական խնդիրներից վեր»։
«Եթե հայերը չկարողանային դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, դա կարող էր պոտենցիալ ցեղասպանության վերածվեր և դա խորապես մտահոգիչ է», - ասել է Քոքսը։
Անդրադառնալով Արցախի Հանրապետության լուծարման հայտարարությանը՝ բարոնուհին ասել է. «Թեև Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, նրա հավատարմությունն իր հայկական և քրիստոնեական ավանդույթներին լայնորեն ճանաչվել է, և դարեր շարունակ այնտեղ ապրած հայերի հարկադիր էթնիկ զտումները որակվել են որպես «ռազմական հանցագործություն»: Այս դաժան քաղաքականությունը չպետք է անպատիժ մնա, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի թեմի առաջնորդն հանդիպել է Քերոլայն Քոքսի հետ
- Միանգամայն հնարավոր է որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև Հայաստանի նկատմամբ. Քերոլայն Քոքս
- Քերոլայն Քոքսն այցելել է Տեղ համայնք
- Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին
- Լեռնային Ղարաբաղի հայերը գրեթե ոչ մի աջակցություն չեն ստացել բրիտանական կառավարության կողմից․ Քերոլայն Քոքս