Հյուսիսային Ամերիկայի հրեական ֆեդերացիաները 550 միլիոն դոլարի նվիրատվություն են հավաքել Իսրայելի համար
Հյուսիսային Ամերիկայի հրեական ֆեդերացիաները մոտ 550 միլիոն դոլարի նվիրատվություն են հավաքել Իսրայելի համար: Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։
Ինչպես հրատարակությանը հայտնել է կազմակերպության նախագահ Էրիկ Ֆինգերհութը, այն բանից հետո, երբ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հարձակվեց Իսրայելի վրա, ֆեդերացիայի սկզբնական նպատակը 500 միլիոն դոլար հավաքելն էր, սակայն այդ թիվը սկսեց շատ արագ աճել։ Նրա խոսքով, միայն առաջին հանգստյան օրերին այն հասել է 388 մլն դոլարի, ինչպես նաև նշել է, որ ֆեդերացիան 153 հանրահավաք է անցկացրել՝ ի պաշտպանություն Իսրայելի։
Ինչպես նշում է թերթը, մինչ օրս ֆեդերացիան ավելի քան 111 մլն դոլար է փոխանցել Իսրայելի տուժած հրեական համայնքներին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը Գազայի և Իսրայելի վերաբերյալ
- Իրանը Իսրայելի քաղաքական համակարգը լիովին փլուզված է համարում
- Իսրայելը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցը Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է