Նիկոլականից՝ հականիկոլական հինգ տարում
«Քանի՞ տարի և ինչքան անձնական կորուստ է պետք երդվյալ նիկոլականից հականիկոլական դառնալու համար »,- գրել է Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ հրապարակելով տեսանյութ։
2018 թվականին մայիսի 14-ի մի կին ասում է. «Համոզված եմ՝ մեր արքան, գանձը, մեր Աստծո պարգև պարոն Փաշինյանը, որին աշխարհով մեկ սիրում ենք, հարգում, երբեք սխալ նշանակում չի անի, բոլորն էլ շատ լավն են, համապատասխանում են իրենց պաշտոններին, կարևորը մարդ են, խելացի են, գրագետ են, գոհ ենք նշանակումներից։ Սա համազգային կարծիք է։ Շատ սիրում ենք մեր Փաշինյանին, փառք ու պատիվ իրեն, Աստծո պարգև է, ամեն մի քայլը գնահատված, խելացի երեբեք սխալ լինել չի կարող»։
Իսկ ահա 2023 թվականի հոկտեմբերի 18-ին նույն կինն ասում է. «Այս վարչախումը, վիժվածքախումբը, որ մարդկանց հոգսերը, դարդ ու ցավերն օգտագործելով՝ զավթեց իշխանությունը, եկել է անհասկանալի, ինչու ոչ հասկանալի գործողություններ կատարելու՝ միայն մեկ նպատակով՝ վերացնելու Հայաստանը։
Մարդիկ շինծու մեղադրանքներով հայտնվում են բանտում։ Տեսանք՝ ինչքան մարդիկ քաղաքական բանտարկյալներ են։ Մի դառը խոսք ես ասում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին կամ իրենց վարչախմբին, հրոսակախումբը դուրս է գալիս ձեր դեմ։
Կաշառակերված մի հանցավոր խմբավորում է քննչական կոմիտեն։ Գոյություն ունի դատախազական բանդա։ Գլխավոր դատախազի աթոռը զբաղեցրած Աննա Վարդապետյան, քո դատախազության նման հանցավոր խմբավորում երկրագնդում գոյություն չունի, նույնը կարող եմ ասել Արգիշտի Քյարամյանի հանցավոր կայսրության մասին, որը կոչվում է քննչական կոմիտե։ Նույնը կարող եմ ասել՝ կոռուպցիոն բանդան, որը կոչվում է հակակոռուպցիոն կոմիտե։
Ոստիկանություն գոյություն ունի՝ հանցավոր բանդա։
Վարչապետ կոչված՝ օր առաջ հավաքի քո բանդան ու հեռացիր մեր կյանքից։ Հայաստանում գոյություն չունի օրենք, օրինականություն, բանդա է, բարդակ։
Մտածեք մեր կյանքի մասին, համախմբվեք, եկեք ու փրկեք մեզ այս բանդայից, հանցավոր ռեժիմից»։
Մանրամասն՝ տեսանյութում։