Վրաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ-ի գաղտնիքները պահպանելու մասին օրինագիծը
Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովը սատարել է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ենթադրում են Վրաստանի օրենսդրության մեջ Եվրամիության (ԵՄ) գաղտնիքները պահպանելու պարտավորության ներդրում։ Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիա»-ն։
Ինչպես նշել է Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին, փոփոխությունների ընդունումը Վրաստանի և ԵՄ-ի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում տեղի ունեցած երկարատև գործընթացի յուրօրինկ ավարտը։ Նա հավելել է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակն է ապահովել Եվրամիության հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի անխափան աշխատանքը։
Փոփոխությունները ենթադրում են Վրաստանի օրենսդրության մեջ «ԵՄ գաղտնի տեղեկատվություն» տերմինի ներմուծում, որը նշանակում է ԵՄ անվտանգության դասակարգմամբ սահմանված ցանկացած տեղեկատվություն կամ նյութ, որի չարտոնված հրապարակումը կարող է տարբեր աստիճանի վնաս պատճառել ԵՄ-ի կամ ավելի շատ իր անդամ պետությունների շահերին:
Ինչպես պարզաբանում է Sputnik Գրուզիան, ԵՄ գաղտնի տեղեկատվության հասանելիության իրավունքը կտրամադրվի այն անձանց, ովքեր տեղեկատվության հասանելիության կարիք ունեն և ունեն համապատասխան անհատական թույլտվություն դեպի ԵՄ գաղտնի տվյալներ և իրենց պարտականությունների մասին տեղեկատվություն։
Հարակից հրապարակումներ`
- Փորձել են Վրաստանից 150 հատ «iPhone» հեռախոս բերել Հայաստան
- Վրաստանից հայտնում են, որ միջուկային պատերազմի սցենարի համար ծրագիր է մշակել
- Վրաստանի խորհրդարանը չկարողացավ Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան