Թեհրանի մետրոյում կալանավորված ուսանողուհին մահացել է
Իրանում մահացել է 16-ամյա ուսանողուհի Արմիտա Գերավանդը, որը կոմայի մեջ էր ընկել այն բանից հետո, երբ նրան ձերբակալել են Թեհրանի մետրոյում՝ հիջաբ կրելու կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Fars News գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ 16-ամյա աղջիկը մահացել է 26 օր անց՝ չնայած բժիշկների ջանքերին։ Բժշկական եզրակացության համաձայն՝ աղջիկը մետրոյում կորցրել է հավասարակշռությունը «արյան ճնշման հանկարծակի անկումից» և ստացել է գլխուղեղի տրավմատիկ վնասվածք, որն առաջացրել է հիպոքսիա և ուղեղային այտուց։
Հոկտեմբերի սկզբին իրանա-քրդական Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ Թեհրանում անչափահաս ուսանողը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ նրան դաժանորեն կալանավորել են հիջաբ չկրելու համար։ Կազմակերպության տվյալներով՝ աղջկա մարմինն այսպես է արձագանքել հոկտեմբերի 1-ին բռնի կալանավորման արդյունքում ստացած վնասվածքներին։ Նշվել է, որ «բարոյականության ոստիկանության» աշխատակիցները Թեհրանի մետրոյում ֆիզիկական բռնության են ենթարկել հիջաբի պարտադիր կրման մասին օրենքը խախտողին։
Միևնույն ժամանակ, պետական բոլոր լրատվամիջոցները և պաշտոնյաները կտրականապես հերքում են աղջկա նկատմամբ ֆիզիկական բռնության փաստը՝ իրենց հայտարարությունները պաշտպանելով կայանի տեսախցիկի կտրված տեսանյութով։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են իրավապահները տանում նրան։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում արտադրել են տեղական սարքեր և դեղամիջոցներ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
- Իրանում անկարգությունները ծրագրել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները
- Իրանում անկարգություններ հրահրում են ահաբեկչական խմբավորումների գործակալները. Իրանական ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան